| | | | Հեղինակ | Հաղորդագրություն |
| Ավելացված է: 06 Հուլ. 2008 14:54 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ջանքերով: Ես որպես ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նորընտիր նախագահ, կջանամ հնարավոր ամեն ինչ անել եւ առկա բոլոր ռեսուրսներն օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար», հինգշաբթի օրն Աստանայում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեսը: Ըստ նրա` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է վճռորոշ դեր խաղա այդ հարցում: _________________ Առաջարկում եմ առաջարկ առաջարկողներին առաջարկել չառաջարկված առաջարկները:©
«Մե'կ ազգ, մե'կ ապագա»
One nation, one future | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 06 Հուլ. 2008 14:56 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| BRAT_NL գրել է (06 Հուլ. 2008 15:54 ) : | ԵԱՀԿ ԽՎ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու «սառեցված» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Մենք ջանում ենք այդ հիմնախնդիրը լուծել ընդհանուր ջանքերով: Ես որպես ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նորընտիր նախագահ, կջանամ հնարավոր ամեն ինչ անել եւ առկա բոլոր ռեսուրսներն օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար», հինգշաբթի օրն Աստանայում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեսը: Ըստ նրա` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է վճռորոշ դեր խաղա այդ հարցում: |
հնարավոր է առկա բոլոր ռեսուրսներն օգտագործել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 07 Օգոս. 2008 16:41 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
|
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ
Չինաստան մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Xinhua տեղեկատվական գործակալությանը
- Պարոն Նախագահ, ինչ սպորտաձևեր եք սիրում: Ինչ կցանկանայիք մաղթել Չինաստանի և Հայաստանի օլիմպիական հավաքականններին: Ինչ հույսեր եք կապում Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ:
- Հայաստանը սպորտային երկիր է: Նաև անվանի հայ մարզիկների ու հայկական սպորտի հաղթական էջերի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը հայտնի է աշխարհում: Չնայած մեր ազգաբնակչության փոքր թվաքանակին, Հայաստանը մարզական բավականին հարուստ հետագիծ է թողել համաշխարհային սպորտի, օլիմպիական շարժման կենսագրության մեջ: Հայոց միջնադարյան արքաներից մեկը` Վարազդատ թագավորը, ըստ պատմական աղբյուրների, 4-րդ դարում դարձել է ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն: Արդեն մեր օրերում շատ հայ մարզիկներ են իրենց անունն անմահացրել Օլիմպիական խաղերի հաղթողների ու ռեկորդակիրների մատյանում: Այնպես որ, հայերի մեջ օլիմպիական արյուն կա: Սպորտ չսիրել հնարավոր չէ: Ինքս սպորտի սիրահար եմ, ղեկավարում եմ Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սպորտաձև, որտեղ Հայաստանի ու Չինաստանի մարզիկները մշտապես փայլուն արդյունքներ ունեն, իսկ մեր հավաքականը գործող Օլիմպիական չեմիպոնն է: Ինչպես և յուրաքանչյուր երկրի նախագահ, ուրախանում եմ, երբ իմ երկրի մարզիկները հաղթում են, տխրում եմ, երբ ինչ-որ բան չի հերիքում լավ արդյունքներ ցույց տալու համար: Այսօր, Հայաստանում ևս բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Պեկին: Ընդունում եմ Օլիմպիական հայտնի կարգախոսը, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարզիկ Օլիմպիական մայրաքաղաք է մեկնել լավ արդյունքներ ցույց տալու և հնարավորության դեպքում նաև օլիմպիական մեդալներ նվաճելու համար: Պեկին եմ մեկնում բարձր տրամադրությամբ, լինելու եմ մեր մարզիկների կողքին և քաջալերելու եմ նրանց:
- Ինչ եք կարծում, սպորտը կապ ունի քաղաքականության հետ:
- Սպորտը նախ բարեկամություն է, հետո նոր` մրցակցություն: Համաշխարհային պատմությունը տարբեր հաջողված էջեր ունի, երբ սպորտը նպաստում է երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը, բարեկամության հաստատմանը: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունեցավ սեղանի թենիսի մրցաշարը Չինաստանում, այսպես կոչված ՙպինգ-պոնգի դիվանագիտությունը՚ 1970-ականների առաջին կեսին չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում: Այսօր Չժուան Ցզեդունի (Zhuang Zedong) անունը հավասարապես հայտնի է ինչպես սպորտաշխարհում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շրջանակներում: Վստահ եմ, որ այսուհետ ևս սպորտը աշխարհի ժողովուրդների միջև բարեկամության նոր դռներ է բացելու:
- Յոթ տարի է անցել, երբ Դուք այցելեցիք Չինաստան որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ինչ տրամադրությամբ եք մեկնում Չինաստան այս անգամ: Ինչպես եք գնահատում Օլիմպիական խաղերի նախապատրաստման ուղղությամբ չինական կառավարության կատարած աշխատանքը:
- Դուք իրավացի եք, յոթ տարի է անցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած իմ վերջին այցից: Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի: Իմ վերջին այցը Ձեր մեծ երկիր անմոռանալի տպավորություն է թողել ինձ վրա: Վերջին ողջ ժամանակահատվածում ուշիուշով հետևում եմ Չինաստանի զարգացմանը, ուրախանում աշխատասեր ու խաղաղասեր չին ժողովրդի արձանագրած հաջողություններով: Այժմ, մեկնում եմ Ձեր երկիր վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր փոփոխությունները տեսնելու և ծանոթանալու մեծ ցանկությամբ և հետաքրքրությամբ: Չեմ կասկածում, որ Չինաստանը և չին ժողովուրդը արել են հնարավորը, որպեսզի ինչպես մարզիկները, այնպես էլ հարյուր հազարավոր երկրպագուները հիացած մնան XXIX ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական բարձր մակարդակից: Գիտեմ, որ Չինաստանի օլիմպիական հավաքականը ևս լրջորեն է պատրաստվել այս խոշոր ստուգատեսին: Հաջողություն և հաղթանակներ են մաղթում մեր երկու երկրների օլիմպիականներին:
- Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի հարուստ պատմություն: Վերջին մի քանի տարիներին երկկողմանի հարաբերությունները զարգանում են ավելի արագ և դինամիկ: Ինչպես եք գնահատում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարը, ինչ կոնկրետ ոլորտներում է Հայաստանը տեսնում առավել սերտ համագործակցության հեռանկարներ:
- Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական և միջկառավարական համաձայնագիր: Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որևէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ: Հայաստանում մեծ ակնածանքով են հետևում զարգացման և արդիականացման, ներդաշնակ սոցիալիստական հասարակության կայացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդների կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ աճել է մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները, ավարտին է մոտենում համատեղ ամենախոշոր ծրագրերից մեկը` ՙՇանսի-Նաիրիտը՚` Դատոն քաղաքի մերձակայքում, տարեկան 30 000 տոննա արտադրողականությամբ քլորոպրենային կաուչուկի արտադրության գործարանի կառուցումը: Գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հումանիտար բնագավառներում ևս առաջընթաց նկատելի է: Մշակույթի և սպորտի բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության ծրագրեր են նախապատրաստվում: Չնայած այս ամենին, ես մեր երկրների միջև փոխգործակցության մեծ պոտենցիալ եմ տեսնում և պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Հայաստանը մեծ ոգևորությամբ ընդունեց ՙԷքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, որը կանցկացվի Շանհայում: Այնտեղ մենք կփորձենք ներկայացնել ինչպես մեր ձեռքբերումները, այնպես էլ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ակտիվացման մեր ներուժը: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչն, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները միջազգային ասպարեզում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանն առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ: Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 08 Օգոս. 2008 22:46 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Պեկինում սկսվել է ամառային 29-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Օլիմպիական խաղերը կազմակերպելու համար Չինաստանը ծախսել է շուրջ 42 միլիարդ դոլար: Սա համարվում է ռեկորդ օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Հայաստանը Պեկինի Օլիմպիադայում ներկայացնում են 25 մարզիկներ 7 մարզաձեւերից:
ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը եւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջնորսություն են ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` փոխելու կալանավորված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի խափանման միջոցը: Իրենց քայլը նրանք պատճառաբանել են նրանով, որ կալանավորված պատգամավորների առողջական վիճակը բարվոք չէ: Գլխավոր դատախազն, իր հերթին, դիմել է հանձնաժողովին` պարզելու հանձնաժողովի դիրքորոշումը: Այս մասին ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում ասել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ավելացնելով, թե պատրաստ են վճարել նաեւ գրավ:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Ընդդիմադիր թերթերը բողոքում են գովազդային բոյկոտից
Ռոյա Ռաֆիեւա, Բաքու
Երբ անցյալ տարի Բաքվի ընկերություններից մեկը ցանկացավ գովազդել իր արտադրանքը, այն ընտրեց հեղինակություն վայելող ընդդիմադիր թերթը, որպեսզի գովազդը ընթերցողների հնարավորինս լայն շրջանին հասանելի դառնա, սակայն հետո միտքը փոխեց:
«Մեզ ասացին, որ մենք կարող ենք կորցնել մեր բիզնեսը կամ նույնիսկ ողջ ընկերությունը»,- հայտնեց ընկերության մամլո ծառայության աշխատակիցներից մեկը, որ հրաժարվեց նշել իր անունը:
Նշելով բյուրոկրատական խոչընդոտները, որոնք հանկարծ ծառանում են նրանց առջեւ, ովքեր հրաժարվում են ենթարկվել` «Այն ընկերությունները, որոնք նման գովազդներ են տալիս [ընդդիմադիր թերթերում], ստուգումների են ենթարկվում հարկային ծառայության, առողջապահության եւ անվտանգության տնօրինության, նույնիսկ հրշեջ ծառայության կողմից, եւ այս գործակալությունները բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերում նրանց մոտ»:
Շուկայում, որտեղ գովազդը լրատվամիջոցների եկամուտների կարեւոր մաս է կազմում, քաղաքական նկատառումների թելադրանքով կառավարությանը քննադատող լրատվամիջոցները չեն ստանում իրենց գոյատեւման համար անհրաժեշտ գովազդները, մինչդեռ քիչ ընթերցողներ ունեցող կառավարամետ ԶԼՄ-ները քաղում են ողջ եկամուտը:
Նարգիզ Սամադովան աշխատում է ֆինանսների նախարարությունում: Նրա խոսքերով, ինքը եւ իր գործընկերները ստիպված են բաժանորդագրվել պաշտոնաթերթերի, որոնք երբեք չեն կարդում: Նրա որդին գլխավորում է մասնավոր ընկերության գովազդային բաժինը:
«[Նրանց ասում են, որ] ժամանակ առ ժամանակ անկախ թերթերում գովազդ տեղադրելն արգելվում է»,- ասում է Սամադովան: «Բայց եթե նրանք գովազդ տեղադրեն որեւէ անկախ թերթում, ապա պետք է գովազդ տեղադրեն նաեւ 4-5 պաշտոնական թերթերում: Իսկ ընդդիմադիր թերթերում գովազդ տեղադրելն ընդհանրապես արգելված է, այլապես նրանց խիստ պատիժ է սպասում»:
Խոշոր ընկերություններն ու բանկերն իրենց արտադրանքը գովազդում են գրեթե բացառապես պաշտոնական թերթերում:
«Սա երկու պատճառ ունի»,- ասում է ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը: «Առաջինը` այս ընկերություններն իրականում գովազդի կարիք ընդհանրապես չունեն` ստվերային, փակ եւ մենաշնորհային տնտեսության պատճառով…: Երկրորդ եւ հիմնական պատճառը նախագահի վարչակազմի կողմից իրականացվող վերահսկողությունն է: Նրանք ուզում են կախման մեջ պահել թերթերին: Երկրի լրատվամիջոցների մեծ մասը, ես կասեի` 90-95 տոկոսը, ֆինանսավորվում է կառավարության կողմից»:
Ալիեւի խոսքերով, արեւմուտքում լրատվամիջոցների եկամուտների մոտ 70 տոկոսը գոյանում է գովազդի շնորհիվ: «Եթե սա հիմք ընդունենք, ապա այստեղ գովազդի շուկան պետք է կազմեր 100 միլիոն մանաթից [123 միլիոն ԱՄՆ դոլար] ոչ պակաս: Իրականում այն ընդամենը 2 միլիոն մանաթ է կազմում»:
«Ադրբեջանում գովազդային շուկան ղեկավարվում է գաղափարախոսական կանոններով»,- ասում է անկախ «Gun-Seher» թերթի հիմնադիր Արիֆ Ալիեւը. մի քանի ամիս առաջ թերթը ստիպված դադարեց լույս տեսնել ֆինանսական դժվարությունների պատճառով: «Արեւմտյան երկրներում փոքր ընկերությունները ղեկավարում են գովազդային շուկայի 60-70, իսկ խոշոր ընկերությունները` 20-30 տոկոսը: Ադրբեջանում գովազդային շուկայի 90 տոկոսը պատկանում է խոշոր բիզնեսին»:
Ալիեւն ասում է, որ հենց գովազդի պակասը ստիպեց իրեն դադարեցնել թերթի տպագրությունը: «2005թ. մենք գովազդային պայմանագրեր կնքեցինք հինգ բանկերի հետ` մեկ տարի ժամկետով»,- հիշում է նա: «Սակայն 2005թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին բոլոր հինգ բանկերը հրաժարվեցին մեր թերթում գովազդ տեղադրել: Հետագայում մեր ամսագիրը սկսեց տպագրվել որպես շաբաթաթերթ, սակայն դրանից հետո, հաջորդ ընտրություններից առաջ, մենք ստիպված էինք դադարեցնել աշխատանքը»:
«Այնա» եւ «Զերկալո» անկախ թերթերի գլխավոր խմբագիր Ելչին Շիխլին ասում է, որ «Զերկալո» թերթը բավական շատ գովազդ է ստանում, սակայն «հրահանգ կա այն մասին, որ անկախ թերթում գովազդ տեղադրող ընկերությունը պետք է գովազդ տեղադրի նաեւ մի քանի պետական թերթերում: Ընկերություններն իրենք են մեզ հաստատել այս տեղեկատվությունը»:
Ռուսերեն լեզվով լույս տեսնող թերթերը, օրինակ «Զերկալոն», ավելի քիչ խնդիրներ են ունենում, քան նրանց ադրբեջանալեզու գործընկերները. հավանաբար համարվում է, որ նրանց քաղաքական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ:
«Այստեղ գործող արտասահմանյան ընկերությունները գերադասում են գովազդ տեղադրել անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսնող թերթերում» ,- ասում է « Poster» գովազդային գործակալության աշխատակիցներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ:
Հայտնի «Bakcell» բջջային կապի ընկերության PR բաժնի ղեկավար Իլհամ Աֆանդիեւը հաստատեց, որ իրենք ունեն ցուցակ, որտեղ նշված են գերադասելի թերթերը եւ այն թերթերը, որոնց հետ իրենք նախընտրում են գործ չունենալ:
Նրա խոսքերով, «Bakcell»-ը վճարում է գովազդային տեղերի համար այնպիսի պաշտոնական թերթերում, ինչպիսիք են «Khalg»-ը, «Azerbaijan»-ը եւ «Respublika»-ն, եւ այնպիսի անկախ թերթերում, ինչպիսիք են «Express»-ը, «Sharg»-ը, «525-ji Gazet»-ը եւ «Echo»-ն. դրանցից յուրաքանչյուրում նրանք տարեկան 10-12 գովազդ են տեղադրում:
Նա հաստատեց, որ «Bakcell»-ը չի աշխատում ընդդիմադիր թերթերի հետ, սակայն նշեց, որ պարզապես ընդդիմադիր մամուլի հետ գործ ունենալու ավանդույթ չկա: «Մենք կանխակալ կարծիք չունենք նրանց մասին»,- պնդում է նա:
Կառավարամետ թերթերը հերքում են, թե գովազդը խիստ կարեւոր է իրենց համար:
Իշխող կուսակցության պաշտոնաթերթի` «Ենի Ազերբայջանի» ղեկավարներից մեկը` Ռամին Վալիբեյովը, ասում է, որ շուկան խիստ թերզարգացած է:
«Մեր թերթում գովազդ տեղադրվում է, բայց դրանից ստացվող եկամուտը չի ծածկում խմբագրության ծախսերը»,- ասում է նա: «Եթե գովազդային շուկան պետք է զարգանա, ապա պետք է լինի առաջարկ եւ պահանջարկ: Թվում է, թե էլեկտրոնային ԶԼՄ-ներն ավելի զարգացած են, քան տպագիր մամուլը, եւ գովազդատուները նախընտրում են գովազդ տեղադրել էլեկտրոնային լրատվամիջոցներում»:
Գովազդի տեղաբաշխումն ավելի արդար դարձնելու համար տարբեր լուծումներ են առաջարկվում:
Ադրբեջանի Մամուլի խորհրդի ղեկավար Աֆլաթուն Ամաշովն ասում է, որ պետք է ստեղծվի նոր մարմին, որն արդար կերպով կբաշխի գովազդները թերթերի միջեւ:
«Մեկ ամիս առաջ խնդրի լուծման նպատակով մենք հայեցակարգ ենք ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւին` պետության կողմից լրատվամիջոցներին աջակցելու վերաբերյալ: Եթե գովազդները վերահսկվում են մեկ կենտրոնից, ապա տարբեր թերթերում անհավասար թվով գովազդ տեղադրելու խնդիրը կլուծվի: Այս դերը կարող է կատարել Մամուլի խորհուրդը»:
Այդուհանդերձ, խոշոր թերթերը թերահավատորեն են վերաբերում այս ծրագրին:
Ընդդիմադիր «Azadlig» թերթի խմբագիր Սույեդդին Շարիֆովն ասում է, որ Մամուլի խորհուրդն իր սեփական խնդիրներն ունի, եւ այդ ծրագիրն արդյունավետ չի լինի:
«Մամուլի խորհուրդը հիմնականում բաղկացած է մի քանի փոքր անհայտ եւ պետական թերթերից»,- ասում է նա: «Հենց որ խորհուրդը սկսի առաջ տանել սեփական թերթերում գովազդ տեղադրելու գաղափարը, անկախ եւ ընդդիմադիր թերթերի համար իրավիճակն էլ ավելի կբարդանա»:
Ռոյա Ռաֆիեւան Բաքվի «Express» թերթի լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասյան լրատու պարբերականից: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 10 Օգոս. 2008 22:07 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ՎԻՎԱՍԵԼԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԶԱԼԻՆՅԱՆՆԵՐԻ ՏԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
2008-ի ընթացքում ՎիվաՍելի նվիրատվությամբ Հայաստանի 8 մարզային համայնքներում անապահովների համար կկառուցվի 15 տուն
Օգոստոսի 8-ին ՎիվաՍելի աշխատակիցները` Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնի գլխավորությամբ իրականացրեցին կամավորական աշխատանքով` մասնակցոլով այս տարի ընկերության նվիրատվությամբ կառուցվող 15 տներից մեկի` Լոռվա մարզի Գարգառ գյուղում ապրող Զալինյանների ընտանիքի տան շինարարությանը:
Ավելի քան 14 տարի Աղաբեկը, Արմենուհին և նրանց չորս որդիներն բնակվում են մետաղյա տնակում /դոմիկում/: Այդպիսի անմխիթար պայմաններում երեխաներ մեծացնելը չափազանց դժվար է: Ամռանն անտանելի շոգ է, ձմռանն էլ գրեթե անհնար է ջեռուցել տնակը: Ընտանիքը զրկված է տարրական սանիտարա-հիգիենիկ պայմաններից` չկան սանհանգույց, առանձին խոհանոց, լուսավորությունն անբավարար է: Երեխաները հաճախ հիվանդանում են, ինչի պատճառով ստիպված են բացակայել դասերից:
Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ` աճեցնելով կարտոֆիլ և ցորեն: Աղաբեկը նաև որպես բանվոր աշխատում է շինարարությունում: Սակայն նրանց եկամուտը չի բավականացնում կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցնելու համար: Տան շինարարությունը սկսվել է 19 տարի առաջ` 1989թ-ին:
ՎիվաՍելի, Հայկական Հաբիթաթ-ի և Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի շնորհիվ ընտանիքը վերջապես կկարողանա ավարտին հասցնել իր տունը և հնարավորություն կստանա իր չորս զավակներին մեծացնել ապահով և բարեկարգ պայմաններում:
Դեռևս 2007թ. ՎիվաՍել ընկերության շնորհիվ 10 ընտանիքներ հնարավորություն ունեցան տեղափոխվել իրենց պարզ, բարեկարգ և մատչելի բնակարանները մինչև հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելը և դիմավորել Նոր Տարին նորոգված հավատքով և նոր երազանքներով:
Այս տարի, հավատարիմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած քաղաքականությանը` ՎիվաՍելը կօգնի Հայաստանի ևս 8 մարզային համայնքների 15 ընտանիքներին` իրենց կիսակառույց տները ավարտին հասցնելու և տնազրկության խեղդող ճիրաններից ազատվելու գործում: Ներկայում այդ ընտանիքները ապրում են մետաղյա տնակներում, անավարտ շինություններում, վթարային տներում կամ վարձով:
ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Պեկինում սկսվել է ամառային 29-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Օլիմպիական խաղերը կազմակերպելու համար Չինաստանը ծախսել է շուրջ 42 միլիարդ դոլար: Սա համարվում է ռեկորդ օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Հայաստանը Պեկինի Օլիմպիադայում ներկայացնում են 25 մարզիկներ 7 մարզաձեւերից:
ՊՂՏՈՐ ԵԹԵՐՈՒՄ ՁՈՒԿ ԵՆ ԲՌՆՈՒՄ
Հայաստանյան լրատվական դաշտը տարիներ շարունակ բաժանված էր երկու մասի` իշխանամետ և ընդդիմադիր: Լևոն Տեր-Պետրոսյանի «երկրորդ գալուստը» նշանավորվեց այն հանգամանքով, որ ԶԼՄ-ների դաշտը վերաձևավորվեց` երկբևեռից դառնալով եռաբևեռ: Այսօր արդեն դաշտում գործում են ընդդիմադիր, սերժսարգսյանական և քոչարյանական լրատվամիջոցներ: Այս իրողությունը, ժամանակի ընթացքում, հանգեցրեց այն բանին, որ վերջին երկու ռեսուրսները ստիպված են պայքարել ինչպես ընդդիմադիր մամուլի, այնպես էլ միմյանց դեմ: Եվ «հզորների այս պատերազմից» սկսել են օգտվել լրատվամիջոցներում աշխատող մանր-մունր լրագրողներն ու չինովնիկները: «Հզորների» հիմնական հանձնարարությունները ճիշտ կատարելու դեպքում, այդ մանր-մունրները մտածում են, որ տերերը չեն էլ նկատի (իսկ նկատելու դեպքում էլ կներեն), եթե իրենք փորձեն այդ լրատվամիջոցների օգնությամբ փորձել «մաքրել նաև անձնական հաշիվները»: Եվ եթե մինչև վերջին ամիսները վերոնշյալ «փոխհրաձգությունը» տեղի էր ունենում միայն մամուլում, քանի որ եթերը համարվում էր իշխանության սրբության սրբոցը, որտեղ կարելի էր «քլնգել» միայն ընդդիմությանը, ապա այսօր անձնական շահեր հետապնդող նյութերը ավելացել են նաև հեռուստաեթերում:
Առավել հաճախակի են դարձել նման ռեպորտաժները Հայլուր լրատվական ծրագրում, որտեղ վերջերս օպերատոր, լրագրող, ռեժիսոր, իրեն «Ֆելլինի» հորջորջող Արթուր Գրիգորյանը փորձում էր «լրագրողական հետաքննությամբ» արդարացնել մարդասպան Նորայր Թումանյանին: Հետաքրքիր է` ինչու հանճարեղ «Ֆելլինին» չփորձեց լրագրողական հետաքննություն անցկացնել, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դպրոցականներին ծեծելու փաստով, կամ, ասենք, շոու-բիզնեսում միլիոնատեր դարձած և հարկային դաշտից ամբողջովին դուրս գտնվող տեղական «աստղիկների» գործունեության վերաբերյալ (ըստ հավաստի տվյալների, այդ ոլորտում միլիոնավոր դոլարներ են շրջանառվում, որոնց հիմնական «տանիքը» ոստիկանության 6-րդ վարչության նախկին ղեկավար Աշոտ Գիզիրյանն էր):
Ի դեպ, մի շատ հետաքրքիր փաստ` հեռուստաեթերի «ազատականացումից» հետո Հայլուրը իրեն թույլ է տալիս ցույց տալ հատվածներ անգամ ծայրահեղ ընդդիմադիրների ելույթներից (իհարկե այնքանով, ինչքանով որ դա ձեռնտու է իշխանություններին), հատկապես երբ քննադատության են ենթարկվում ՀՀԿ կամ ԲՀԿ ներկայացուցիչները: Սակայն դաշնակցականներն այդ լրատվական ծրագրում անձեռնմխելի են, քանզի Հայլուրի ղեկավարը ՀՅԴ անդամ Հարություն Հարությունյանն է:
Հենց դա էր պատճառը, որ երբ, օրինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը դաշնակցությանն ուղարկում էր ընդդիմություն, Հայլուրն այդ մասին ոչինչ չասաց: Ի դեպ, մամուլում արդեն հրապարակվել է մի նյութ, որ Հ.Հարությունյանը իր անձնական շահերից ելնելով, չի թողնում լրագրողներին լուսաբանել քաղաքապետարանի աշխատանքները: Ասում են այստեղ նա ունի մի սկզբունք` կամ վատը, կամ ոչինչ: Իհարկե, մյուս հեռուստաընկերություններում էլ բարվոք վիճակ չէ, բայց այս հեռուստատեսությունները մասնավոր են, և ինչ-որ տեղ հասկանալի է, որ վերջիններս պետք է պաշպանեն իրենց սեփականատիրոջ շահերը: Պարզապես այդ ամենը կարելի է անել ավելի գեղեցիկ, այլ ոչ թե «գյորմամիշաբար»: Հանրային հեռուստատեսության պարագայում պարոնայք օպերատորները, ռեժիսորները, լրագրողները և ղեկավարները երևի մոռացել են, որ Հ1-ը սնվում է մեր` հարկատուներիս գրպանից: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 10 Օգոս. 2008 22:11 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ
“Իսկական խաղաղությունը պահանջում է,
որպեսզի նախ և առաջ հեռացվեն պատերազմի տերերը:”
Ռոմեն Ռոլան
Բազմաթիվ առիթներով խոսվել և խոսվում է Ազգային Կոնգրեսի մասին, սակայն ամենակարևոր խնդրի մասին բարձրաձայն չի խոսվում: Խոսքը վերաբերում է հանդուրժողականությանը, որը ժողովրդավարության բուն արմատն է, առանց որի ինչ էլ խոսվի սին է, անպտուղ` միևնույն ժամանակ և անօգուտ:
Իհարկե ավելի վաղ կարելի էր հարցը գլուխ բերել և շատ արագ ներգրավվել ազգը միացնող ու միակամ դարձնող անհրաժեշտ կառույցի մեջ… Բայց քանի դեռ մի տեսակ անհարմարություն կամ ամբիցիաների տարակարծիք մոտեցումներ կային, շատ պարզ մի բան` չէր կայանում: Իհարկե մյուս կողմից դարակազմիկ բազմաթիվ բարդույթներն էլ կան:
Խոսակցությունների և բազմաթիվ քննարկումներից կասկածի տակ է դրվել, թե նախկին իշխանությունը չի հանդուրժում գործող իշխանությանը, գործողն էլ նախկին իշխանությանը: Իհարկե թյուրիմացություն է: Այստեղ միմիայն մեր միջի, և առևրևույթ երկու տեսակների բախումն է:Մյուս կողմից` հանդուրժող-ներող-ստեղծագործ-մտավորականի-գիտնական-օրինապահ տեսակի և մյուս կողմում քծնող-քծնվող-քցող-անբարո խմբի պայքարն է:
Չնայած, որ մայիս 2-ին Հայաստանի հանրապետության Անկախացման, Ազատ կամքով Պետություն ունենալու գործում իր անմոռաց ջանքը ներդրած առաջնորդի կողմից հնչեց Կոնգրեսի ծնունդի մասին, բայց այնուամենայնիվ դեռ վարանում էինք: Մայիսի 2-ին հայտարարվեց Կոնգրեսի` ծնունդը և չնայած բոլոր խոչնդոտներին կնունքն էլ կատարվեց սեպտեմբեր 1-ին: Պատճառները նորից եմ կրկնում մեր մեջ են ազգային ինքնատիպության` նախաձեռնող բայց միևնույն ժամանակ դանդաղող, քանի հավատն առ միակամ աշխատելու թերի է: Կարծես պաշտոն բաժանելու հերթն է, որ շվարել ենք ու փառասիրության արգելքի ճնշվածության թելադրանքով չենք միանում ու բռունցք դառնում: Ո՛չ, ամենևին: Հաղթանակը մեր ձեռքերում է: Կարող էինք ավելի կանուխ տոնել հաղթանակի այն բերկրանքը, եթե ավելի հանդուրժող լինեինք միմյանց հանդեպ որպես ազգ, նույն էթնոսին պատկանող տեսակ, և ազգային խնդիրները առաջնային համարեինք անձնական շահերից: Չգիտես ինչու հաճախ եմ այսօրվա քաշքշուքը նմանեցնում խեցգետնի, կարապի և … պատմությանը: Ամեն գործ հաղթող է, երբ խմբակային և համաձայնեցված է գործում և թիմի յուաքանչյուր անդամ միասնականության մեջ է: Սարսափելի սխալ և անհեթեթ տեսակետ է, թե թափթփված աշխատանքը առավել անխոցելի է դարձնում: Ո՜չ, կրկին անգամ ոչ, բացառված է:
Պատմության դասերից մեզ հայտնի է, որ հայը ժամանակ առ ժամանակ իր անհանդուրժողական և ոչ համախմբված աշխատելու արդյունքում `տարածքներ է կորցնում: Մինչ այդ ուրիշներ` իրենց պետություն չունենալով, բայց միակամ ու համակարգված լինելով հանդերձ պետականություն ունեցան, և դեռ ավելին դարձան թելադրող և միևնույն ժամանակ ինքնուրույն որոշումներ կայացնող: Մինչ այսօր նման ոչ մի լուրջ փորձ չի արվել մեզ` մեր ազգը համախմբելու, միասնական դարձնելու գործում: Պարզից էլ պարզ է, որ մինչև անհրաժեշտ բռունցք չձևվորենք, ձեռք-ձեռքի չտանք շատ ծանր է նման հանցագործ վարչախմբին, օկուպանտ-օտարին մեր տանից դուրս հանելը:
Սերն ու Պարտքի զգացումն առ Հայրենիք արդեն մեզ միացրել է: Խաղաղության Բանալին գտնված է: Խաղաղը մենք ենք , ինչպես և արդարն ու հաղթողն ենք ՄԵՆՔ: Մնում է միայն հարևան-պետություններին ու անգամ թշնամուն սիրենք: “Սիրիր թշնամուդ”: Ուրեմն ին՞չ է, մեզ դժվա՞ր է ընդունել և կյանքի կոչելով իրականացնել այս պատվիրանը: Ինչպես՞, երբ սիրում ենք նա այլևս դադարում է թշնամի լինելուց, և երբ սիրում ես` նշանակում է ընկալում ես նրան իր թեր և դեմ կողմերով միասին: Մենք ազգովի հանդուրժողականության ջատագովներս, յոթանասուն տարի լռեցինք`չարաշահեցին: Դեռ մեկ տարի առաջ չպայքարեցինք ԱԺ պատգամավորական ընտրությունները բավարար կեղծելու ժամանակ` չարաշահեցին: Փետրվար 19-ը նույնը` կեղծեցին, հետո ժամանակ տվեցինք շտկելու և իրագործելու իրենց կողմից առաջադրված խնդիրները` չարաշահեցին: Չեք կարող այլևս արդարանալ: Բոլոր առիթները չարաչար մսխեցիք: Մենք ենք սիրողը, մենք ենք ներողը, մենք ենք մեծահոգաբար զիջողը, մենք ենք խաղաղն ու հանդուրժողը: Մենք էլ պնդում ենք` դուք ձեր վարչախմբով մերը չեք, վերջապես հասկացեք և սիրով հեռացեք: Ամոթ է՞: Այո, ամեն մարդու “բախտը” չի բերում ճակատը բաց հրաժարական տալը: Մնում է մի ելք. Արտահերթ ընտրություններ անցկացնելը, որը սևերես չլինելու ամենալավ և պատմության առջև խարակիր չլինելու միակ ձևն է:
Իսկ Ազգային Կոնգրեսի մաս կազմելը մեր ազգային միակ և հասուն խոհեմ արարքը կլինի եւ մեր բոլորիս միակամ լինելը կկարեւորվի թե ազգային շահերը պաշտպանելու գործում, թե հողային տարածքների առումով, թե գաղափարապես , և թե որպես ինքնուրույն ազգ, որն ունի յուրօրինակ և ինքնատիպ տեսակ` որը պատմության մեջ կմնա իր ձևի և բովանդակության մեջ յուրօրինակ, միևնույն ժամանակ իր տեսակետները թելադրող և ստեղծարար տեսակ:
ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կանայք հանուն Խաղաղության Հ/Կ նախագահ
P.S
Մեր կազմակերպությունը դեռ մայիսի 15-ին իրեն հռչակեց Կոնգրեսի լիիրավ անդամ: Բայց քանի դեռ քաղաքական որոշման`Հռչակագրի տակ դեռ չէին ստորագրել կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները համեստաբար լուռ էին: Այժմ բոլոր քաղաքացիներն և անհատներ կարող են ազատ ներգրավվել Կոնգրես և ունենալ իրենց ուրույն դերն առավել արդյունավետ ու համակարգված աշխատելու ի նպաստ Հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 11 Օգոս. 2008 20:22 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց վերջին նիստը, որտեղ տեղի ունեցավ ՀՀ պետական բուհերի 2008 թվականի ընդունելության արդյունքների ամփոփում։ Ընդունվածների ցուցակները բուհերում կհրապարակվեն արդեն այսօր երեկոյան՝ ժամը 16.00-ից հետո։
Օրակարգի համաձայն, հանձնաժողովը քննարկեց անվճար, վճարովի, ԱՏ և պահուստային տեղարի վերաբաշխման հարցը։ Մրցույթի արդյունքում այս տարի առաջացել են թափուր տեղեր ինչպես անվճար, այնպես էլ ավելի շատ վճարովի և ԱՏ ուսուցման համակարգում։ Հանձնաժողովի որոշմամբ, դրանք կվերաբաշխվեն բոլոր այն մասնագիտություններով, որտեղ մրցույթն առավել լարված է։ Մաթեմատիկական և բնագիտական՝ հատկապես քիմիական մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների շրջանում տարեցտարի հետաքրքրության նվազումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասնագիտությունների հանդեպ հատքրքրության կորուստը և հետագայում բարձրորակ մասնագետների պակասն անվտանգության և երկրի ընդհանուր զարգացման ռազմավարության առումով անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ Ուստի որոշվեց առաջիկայում բուհերի և ԿԳՆ-ի համատեղ ջանքերով կազմակերպել քննարկում՝ խնդրի լուծման ուղիների որոնման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԵՐԵՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆՆ ԱՐՄԱՎԻՐՆ Է, ԻՍԿ ՎԵՐՋԻՆԸ` ՎԱՅՈՑ ՁՈՐԸ
2007-2008 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի հանրապետության բոլոր պետական եւ մասնավոր դպրոցներում սովորում է 431 280 աշակերտ, որոնցից 2210986-ը տղա են: Այդ մասին ԱՌԿԱ-ին հայտնել է ազգային վիճակագրական ծառայությունը: ԱՎԾ-ն, հղում կատարելով կրթության եւ գիտության նախարարությանը, նշել է, որ Երեւանի պետական դպրոցներում սովորում է 126 616 աշակերտ:
Հայաստանի մարզերի շարքում, աշակերտների թվով առաջինն Արմավիրի մարզն է, որի դպրոցներում սովորում է 41 730 աշակերտ, իսկ վերջին տեղում Վայհոց Ձորի մարզն է` 8 771 աշակերտով:
Ինչ վերաբերում է ոչ պետական դպրոցներին, ապա ընթացիկ ուստարում Երեւանում գրանցված է 3 834 աշակերտ, իսկ մարզերից, ամենից շատ աշակերտ ունի Շիրակը` 663, իսկ ամենաքիչը Տավուշը` 113:
Համաձայն պաշտոնական տվյալի, 2007-08 ուստարվա ընթացքում Հայաստանում գործում է հանրակրթական 1417 պետական եւ 35 ոչ պետական դպրոց:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, «1. հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին,
2. կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` որպես իշխանության անմիջական կրողներ ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ ամեն կերպ նպաստել դրանց արդար, թափանցիկ եւ առանց կեղծիքների անցկացմանը,
3. կոչ է անում ընդդիմադիր բոլոր գործընկերներին`
ա) ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին,
բ) համաձայնեցնել գործողությունները, այդ թվում` համապատասխան համայնքներում թեկնածությունների առաջադրումը եւ փոխադարձ սատարումը,
գ) ողջ ներուժը ուղղել ընդդիմության թեկնածուների հաղթանակին,
4. կոչ է անում իշխանության բոլոր թեւերին ու ներկայացուցիչներին`
ա) գործել ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքների ու պատասխանատվության շրջանակներում` թույլ չտալով ընտրողի ընտրելու իրավունքի ու կամքի վրա բռնանալու որեւէ դեպք ու խստագույն պատժելով դրանում մեղավոր անձանց,
բ) ապահովել արդար, ազատ, թափանցիկ, առանց ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների ՏԻՄ ընտրություններ,
գ) իրականացնել ընտախախտումները կանխարգելող միջոցառումներ ողջ նախընտրական շրջանում«:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ժառանգություն կուսակցությունը`
- վերահաստատելով պետության ու հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպին իր նվիրումը,
- կարեւորելով տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական եւ հավաքական ինքնությունը,
- վերարժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ու ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում իր ծավալած համատեղ պայքարը,
1. արժանվույնս է գնահատում Համաժողովրդական շարժման անցած ուղին եւ դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման, համակարգափոխության այլընտրանք առաջարկելու եւ այդ ուղղությամբ հասարակությանն առաջնորդելու գործում,
2. ողջունում է այդ շարժման հանրակարգային հանգրվանը հանդիսացող Հայ Ազգային Կոնգրեսի հռչակումն իբրեւ բազմակարծ եւ տարբեր գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժերի միասնականության լավագույն խորհրդանիշ,
3. կարեւորում է Հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ընդդիմադիր ուժերի գործողությունների համակարգվածությունը, փոխլրացումը եւ դրանց վերաբերյալ փոխադարձ տեղեկացվածությունը,
4. հայտարարում է ՀԱԿ-ի հռչակած նպատակների ձեռքբերման գործում իր գործընկերային մասնակցության պատրաստակամությունը` Ժառանգություն կուսակցության որդեգրած սկզբունքների եւ նպատակների շրջանակներում,
5. պատրաստակամությունն է հայտնում` ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից առաջ եւ/կամ հետո քննարկել նրա հետ մասնակցության, համագործակցության եւ/կամ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 12 Օգոս. 2008 18:45 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ
Ժառանգություն կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը դատապարտելի են համարում երկրում օրավուր խորացող անպատժելիության մթնոլորտը, որի հերթական դրսեւորումը Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ օգոստոսի 11-ի առավոտյան իրականացված դաժան հաշվեհարդարն էր: Հակված ենք հիմնավոր այն տեսակետին, որ այս հանցագործությունն ազդեցիկ պատվիրատուներ ունի: Վերջին շրջանում Լուսինե Բարսեղյանը թերթի էջերում հանդես էր գալիս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, ՏԻՄ ղեկավարների եւ օլիգարխների անօրինական գործունեությունը մերկացնող բացահայտումներով:
Հատկանշական է նաեւ, որ 2008թ. նախագահական ընտրությունների քվեարկության օրը` փետրվարի 19-ին, Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասում լրագրողական առաքելություն իրականացնող Լուսինե Բարսեղյանը Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ բռնությունների ենթարկվեց ոստիկանության բարձրաստիճան սպաների ներկայությամբ ու մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, այս ամենի համար ոչ ոք քրեական պատասխանատվության չենթարկվեց` բացառությամբ հանձնաժողովի նախագահի, ով ընդամենը տուգանվեց 300 հազար դրամով` ՙնրանց աշխատանքին խոչընդոտելու համար՚: Ակնհայտ է, որ դրանով իսկ իշխանական տարբեր շրջանակների անվան հետ աղերսվող ՙպատժիչ՚ որոշ խմբերի անպատժելիության երաշխիք է տրվել վարչախմբի քիմքին անհաճո անձանց նկատմամբ բռնություններ կատարելու համար:
Ելնելով վերոնշյալից, Ժառանգություն կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը`
- հայտարարում են, որ այսօրինակ դրսեւորումներում իշխանությունները հավասարապես մեղսակից են առնվազն իրենց անգործությամբ կամ նրանով, որ փաստացի չեն վերահսկում երկրում օպերատիվ իրավիճակը,
- հավաստիացնում են ամեն կարգի սափրագլուխներին ու նրանց փոքրոգի տերերին, որ միեւնույն է, երբեք չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը,
- զորակցում են բոլոր համարձակ լրագրողներին եւ ընդդիմության գործուն կողմնակիցներին` ըստ ամենայնի սատարելով նրանց գործունեությանը,
- հիշեցնում են իրավապահ մարմիններին իրենց իսկ պարտականությունը` վտանգազերծել երկրում անպատիժ վխտացող հանցավոր խմբավորումներին,
- փաստում են, որ նման բռնարարքներն ու կամայականություններն են այն պարարտ ենթահողը, որից սնունդ են առնում պետական մարմինների նկատմամբ հասարակական անվստահությունն ու արդար ընդվզումը:
ՓՈԹԻՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ՀԵՐԹ Է ԵՂԵԼ
Կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը օգոստոսի 12-ին հայտարարել է, թե Վրաստանի լարված իրադրությունը չի ազդում այդ երկրի տարածքով Հայաստանի ուղղությամբ ուղեւորների եւ բեռնափոխադրումների վրա: ”Կանոնավոր գործում են Երեւան-Թբիլիսի, Երեւան-Բաթում-Երեւան երթուղիները: Երեւանից Վրաստան գնացքները հիմնականում դատարկ են, քանի որ Հայաստանի քաղաքացիներին կոչ են արել ձեռնպահ մնալ Վրաստան այցերից”, ասել է նախարարը: Նա միաժամանակ ասել է, որ օրինակ նախօրեին Հայաստանից գնացքով Բաթում է մեկնել 11 մարդ, իսկ ահա Բաթումից գնացքները վերադառնում են գրեթե լեփ-լեցուն:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա կապի ու տրանսպորտի նախարարն ասել է, թե ներկայում Վրաստանի Փոթի նավահանգստում իրականացվում է հայկական բեռներով նավերի բեռնաթափում, ինչը տեղի է ունենում բնականոն ռեժիմով: Նախարարը ասել է, որ Հայաստանի համար նախատեսված բեռներով վեց նավ բեռնաթափվում են հերթականութամբ: Գուրգեն Սարգսյանն ասել է, թե դա բնական վիճակ է, քանի որ Փոթիում միշտ էլ եղել է Հայաստանի համար բեռ տեղափոխող նավերի հերթ:
“Նույն պարբերականությամբ էլ Հայաստանից են բեռները տարվում: Սակայն ներմուծումն այժմ գերազանցում է արտահանումը: Մենք հիմա ներմուծում ենք ավելի շատ, քան երբեւէ: Ներմուծման աճը կապված է նրա հետ, որ մենք փորձում ենք Հայաստան ներկրել բոլոր բեռները, որ նախատեսված են երկրի համար”, հայտարարել է Գուրգեն Սարգսյանը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը ողջունում է Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադրումը: Կոնգրեսի ստեղծումը, ըստ մեզ, նոր շրջան է բացում Համաժողովրդական Շարժման համար` Հայաստանում արմատավորված ավազակապետական ռեժիմի կազմաքանդման եւ ժողովրդավարական կառավարման համակարգի վերականգնման գործում:
Համոզված ենք, որ կոնգրեսին հաջողվելու է միավորել հայ հասարակության առաջադեմ մասին` ի խնդիր քաղբանտարկյալների ազատ արձակման, քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ երկրում օրինականություն հաստատելուն:
Կենտրոնը կոչ է անում վերոնշյալ նպատակները կարեւորող յուրաքանչյուր հայորդու, աշխարհի որ մասում էլ նա լինի, անդամակցելու Հայ Ազգային Կոնգրեսին, մեր հասարակության առջեւ ծառացած խոչընդոտները միասնաբար հաղթահարելու եւ մեր ապագան ազգովին կերտելու նպատակով:
Կենտրոնը նաեւ հայտնում է, որ շուտով կհրապարակի Հայ Ազգային Կոնգրեսին անդամակցելու կապակցությամբ Հռչակագիր:
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոն _________________ Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի... | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 12 Օգոս. 2008 19:47 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՓԱԿ ԱԼԻԲԻՆ
Հայաստանում տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի հանդեպ, դաժան ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Երկու համարձակ սափրագլուխներ, չվախենալով Լուսինեից, առավոտյան հարձակվել են նրա վրա, ծեծել, եւ հետո փախուստի դիմել, երբ նա սկսել է մարդկանց օգնության կանչել: Պետք չէ կասկածել, որ դատախազությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը, որ հաշված վայրկյանների ընթացքում կարող են հայտնաբերել անգամ խուլ ու համր այլախոհի, չեն հայտնաբերելու լրագրողի վրա հարձակված խուժանին: Եթե հայտնաբերող լինեին, ապա այդ բանը կանեին դրանից առաջ տեղի ունեցած արդեն մոտ մեկ տասնյակ հարձակումների, ծեծերի մեղավորներին, կպատժեին նրանց եւ այդպիսով կկանխեին օրինակ Լուսինեի, կամ դրանից առաջ Հիմա երիտասարդական նխաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանի, կամ դրանից առաջ Սարգիս Տխրունի միության ատենապետ Նարեկ Գալստյանի հետ տեղի ունեցածը: Նրանք նույնպես ծեծվել էին:
Այդ դեպքերում իշխանության արձագանքը սովորաբար լինում է այն, որ այդ միջադեպերը ամենից պակասը հենց իշխանությանն են ձեռնտու, հետեւաբար պետք չէ իշխանության մեջ փնտրել բռնարարքի հեղինակներին: Այդպիսով, իշխանությունն իր խոսքը ասում եւ քաշվում է մի կողմ, կարծես թե իրենից պահանջվում էր ասել, թե որտեղ պետք չէ փնտրել մեղավորներին: Իհարկե, մեղավորներն իշխանության մեջ չեն: Դժվար է պատկերացնել, որ ասենք ինչ որ նախարար, կամ ինչ որ վարչության պետ, կամ ինչ որ մի ոստիկան, առավոտյան հարձակվի որեւէ մեկի վրա ու ծեծի: Ծեծողներն իշխանության մեջ չեն, ծեծողներն իշխանության կողքին են, պատրաստ հլու ծառայել իշխանությանը:
Ընդ որում, եթե մի կողմ դնենք իրավական, օրինական, քաղաքացիական բոլոր նորմերը եւ դատենք զուտ բարոյական չափանիշներով, ապա դժվար է որեւէ գնահատական տալ մարդկանց, որոնք երկուսով հարձակվում են անզեն կնոջ վրա եւ ծեծում են նրան: Ինչ խոսք, հարձակվողները կամ ավելի շուտ նրանց այդ քաջագործության պատվեր տվողներն էլ կարող են ասել, թե իսկ ինչու է լրագրողն էլ գրիչով իրենց վրա «հարձակվում» իր հրապարակումներով, օգտվելով այն բանից, որ իրենք չեն կարող պատասխանել` գրել կարդալ չիմանալու պատճառով: Սակայն պարզ է, որ դա նրանց համար կլինի իրենց տմարդության չափազանց թույլ արդարացման փորձ: Եթե գրել կարդալ չգիտես, դա չի նշանակում, որ գրին պետք է ֆիզիկական հաշվեհարդարով պատասխանես, այն էլ մարդուն բռնացնելով մենակ ու անպաշտպան:
Եթե լրագրողը որեւէ սխալ տեղեկություն կամ վիրավորանք է հրապարակել, ապա դրա համար կա դատարան, կա օրենք, կա իրավական հարթություն: Եթե չի արվում այդ հարթության վրա հարցը լուծելու փորձ, ապա դա ուղղակի հաստատում է, որ լրագրողի հրապարակումը միանգամայն համապատասխանում է իրականությանը եւ դրա դեմ, ուժից բացի, որեւէ այլ հակափաստարկ չի գտնվել:
Իսկ հանցագործները, չնայած անհույս նախադեպերին, այդուհանդերձ մեկ էլ տեսար գտնվեցին, քանի որ հիմա իշխանությունը նոր որակ է խաղում: Հիմա ինչ որ կոռումպացված չինովնիկներ են ձերբակալվում, ոստիկաններ, դասախոսներ: Այնպես որ հնարավոր է, որ իշխանությունը երկու մարդու էլ ձերբակալի, լրագրողի վրա հարձակվելու համար նրանց մեղադրի, հետո ապացուցի, որ նրանք են ծեծել լրագրողին, հետո նրանց պատասխանատվության ենթարկի, իսկ կարճ ժամանակ անց էլ անաղմուկ բաց թողնի ազատազրկման վայրից, այդ ընթացքում ցույց տալով, թե ահա տեսեք ինչպես ենք պայքարում բռնությունների դեմ: Բայց նոր որակը դա չէ: Նոր որակը կլինի այն, որ իշխանությունը ոչ թե ծեծողներ հայտնաբերի, այլ հայտնաբերի պատվիրատուներին: Այդ դեպքում, իսկապես կարելի կլինի ասել, որ նոր որակի նշույլներ կան, քանի որ եթե ասենք առաջ կատարողին էին հայտնաբերում, պատժում, հետո անաղմուկ բաղ թողնում, ապա այսօր արդեն պատվիրատուին են հայտնաբերում, պատժում, հետո անաղմուկ բաց թողնում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Այն բանից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունները 2008թ. նախագահի ընտրություններից առաջ եւ հետո խաղարկեցին անսկզբունքային «ծեծուջարդ», տպավորություն մնաց, թե այս երկրում արդեն երբեք չեն լինի ընտրություններ: Իսկապես, երկրում ծավալված ոստիկանական եւ դատական ամենաթողության պայմաններում ցանկացած մակարդակի ընտրությունների անցկացման հնարավորության մասին հնարավոր չէ լուրջ խոսել: Ինչ ընտրություններ կարող են լինել երկրում, ուր մարդը նույնիսկ նվազագույնս պաշտպանված չէ ցանկացած ոտնձգությունից: Սակայն, կապված այն բանի հետ, որ երկրում հայտարարվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ի հայտ են եկել զարմանալի փաստեր:
Պարզվում է, եթե մինչ այժմ իշխանությունների ցինիկ տրամադրվածության զոհը հասարակությունն էր, ներկայում, երեւում է, իշխանության այդ տրամադրվածությունը սկսում է արտահայտվել հենց իշխանության ճամբարում: «Հանրապետական գվարդիայի» եւ բիզնես-կորպուսի երբեմնի ինքնավստահ գործիչները նույնպես ստիպված են իրենց իրավունքները «բրդել»: Այս միջավայրում էլ են հասկացել, որ Հայաստանի հետ ինչ որ բան է կատարվում, քանի որ նույնիսկ իրենք են անտեր մնացել: Պարզվում է, իզուր են ջանացել այս ամբողջ ընթացքում. նոր շեֆերը չեն գնահատում «ախպերությունը»:
Իշխանության նման պահվածքի ախտանշանները նախկինում արտահայտվում էին այլ ոլորտում: Երբ նոր նախագահը հանկարծ հայտարարեց, թե բոլորը պետք է դուրս գան ստվերից եւ վճարեն հարկերը, միայն հիմարները չհասկացան, որ հարցն ամենեւին պետական բյուջեն լցնելու ցանկությունը չէ: Համակարգում կոփվածները միանգամից հասկացան, որ բարձրագույն իշխանությունը որեւէ ցանկություն չունի երկրի սուղ միջոցներով կիսվել որեւէ մեկի հետ, այդ թվում եւ` իրենց «մոտիկ ընկերների»: Հասկացան, որ իշխանությունը որոշել է նորովի կազմակերպել ֆինանսական հավաքագրումների մեխանիզմները: Հին մեթոդներն, ինչպես ասում են, կորցրել են իրենց արդյունավետությունը:
Արդեն այն ժամանակ հայրենի գործարարները թոթվեցին ուսերը: Ստվերային տնտեսական քվոտաների պայմաններում ձեւավորված հայկական բիզնեսը չի տանում պայմանների ցանկացած փոփոխություն: Բայց այնպես ստացվեց, որ իշխանությանը դա քիչ է հետաքրքրում: Ստվերային հատվածի դեմ պայքարի անվան տակ ստեղծվում են ռեկետի ավելի հղկված մեխանիզմներ, անմիջապես փող հավաքելով Սերժ Սարգսյանի «կրնկի տակ»: Այսինքն` փող տվեք, եւ վերջ: Այսպիսին է օլիգարխական բարոյականությունը` ով առաջ է ընկել, մյուսներին կոխ է տալիս:
Նույնը, ինչպես երեւում է, սկսում է արտահայտվել ընտրությունների հետ կապված հարցերում: Ոչ ընտրություններ, իհարկե, դա անվանենք «իրենց հասնող պաշտոններում» «ախպերության» վերանշանակման պրոցեդուրա: Պարզվում է, «վերեւներում» դեռ մտածում են` պետք են արդյոք իրենց այդ գործիչները: Օրինակ, ասում են, Էրեբունիի Մհերին, Կենտրոնի Գագիկին կպաշտպանենք, իսկ այ Արաբկիրի Հովիկին` դեռ կմտածենք: Կրկին նույն բարոյականությունը` պոկել, քցել, կոխ տալ: Անհասկանալի է միայն, թե ինչ չափով են չափում:
Պատահական չէ, որ վերջին ժամանակներս սկսել են խոսել Սերժ Սարգսյանի նոր մաներաների մասին: Ասում են, նոր պայմաններում կյանքից դժգոհողներին նա ասում է` «նախագահի ընտրություններին դուք ինքներդ ձեզ համար էիք պայքարում, ոչ թե ինձ համար»: Այսինքն, օլիգարխների լեզվով դա նշանակում է` ես ձեզ այլեւս չեմ ճանաչում, պարոնայք, գնացեք եւ ինքներդ ձեր ճակատագրով զբաղվեք, միայն խնամքով վճարեք փողը: Ասել, թե Սերժ Սարգսյանի «թիմի» համար նրա այդ պահվածքը նորություն է, ճիշտ չի լինի: Բայց արդեն չափազանց անարդար է` ամեն դեպքում, ընդհանուր ջանքերով, չխնայելով ինքզինքը, նրան նստեցրել են իրենց գլխին: Իսկ ահա պարզվում է, դա քիչ է: Պետք է նաեւ չխանգարել Սերժ Սարգսյանին` դասավորել սեփական կյանքը հին ընկերների հաշվին: Ախր նրա կյանքը բարդացել է մարտի 1-ին Երեւանի իրադարձություններից հետո:
Հայկական բիզնես-չինովնիկները եւ բիզնես-պատգամավորները սովոր չեն նման պայմաններին: Բայց մեզ հետաքրքրում է հարցի մեկ այլ կողմը` ինչու Հայաստանում ցանկացած ակտիվ քաղաքացի կյանքում հաջողության հասնելու համար պետք է կամ ստրուկ դառնա, կամ հանցագործ: Եւ ինչու մարդուն անհրաժեշտ է ոտնահարել ուրիշների իրավունքները միայն այն բանի համար, որ դասավորի սեփական կյանքը: Բիզնես-չինովնիկ եւ բիզնես-պատգամավոր հասկացություններն արդեն վառ ապացույց են սոցիալական ստրկության: Մարդուն այլ ճանապարհ չի թողնվել, բացի «իշխանություն-փող» ծուղակից: Ծուղակ, որտեղ անհնար է հանցագործ չլինել:
Հայաստանին քաջածանոթ ցանկացածին հայտնի է, որ այս երկրում առանց պաշտոնի կամ «տանիքի» անհնար է հասնել նյութական բարեկեցության եւ ճանաչման: Երիտասարդ մարդիկ, կանգնելով կյանքի առաջին աստիճաններին, ստիպված են ծառայել ազդեցիկ մարդկանց կամ խմբերին արժանապատիվ կյանք մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Ահա արդեն երկու տասնամյակ այս երկրում չկա այլ բարոյականություն, բացի ուժեղի բարոյականությունից: Ավելի շուտ, նրանց բարոյականությունից, ով կարող է միայն կոխ տալ ուրիշներին: Ով համաձայն չէ նման կենսափիլիսոփայությանը, ստիպված է թողնել երկիրը կամ ապրել մարգինալ վիճակում:
Եւ պատահական չէ, որ ընտրությունները Հայաստանում, որ վաղուց դարձել են ըստ էության դեպի բարեկեցիկ կյանք տանող աստիճաններ, վերածվել են ոչ միայն կյանքի ու մահու ասպարեզի, այլեւ ճանապարհ դեպի ծուղակ, որտեղ կոփվում են ստրուկներն ու հանցագործները: Շատերը գիտեն այս ճանապարհի էությունը, բայց այլ ճանապարհ չգիտեն: Ցանկացած այլ երկրում մարդը կհպարտանար ընտրովի պաշտոնով եւ որ այդ պաշտոնում կարող է հասնել ճանաչման եւ հարգանքի: Կհպարտանար, որ կարող է շատ բան անել մարդկանց համար եւ չբռնել ուրիշների առջեւ ստրկության եւ հանցագործության ճանապարհը: Բայց միայն ոչ Հայաստանում` այստեղ կյանքը քեզ չի հարցնում:
Քանի որ շոշափեցինք Երեւանի համայնքների ղեկավարների անունները, արժե որպես ասվածի օրինակ դիտարկել նրանց կյանքն ու պայքարը: Մհեր Սեդրակյանի մասին արդեն ուշ է խոսել: Նա ստիպված է եղել անցնել վերը նկարագրված ստրուկ-հանցագործ ողջ ճանապարհը եւ հետդարձ ճանապարհ նրա համար չի թողնվել: Նրա օրինակը, երեւում է, խրատ չի դարձել Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի համար: Իսկ ահա շատ երիտասարդ հանրապետականներ չեն հասցրել խճճվել «հայկական կյանքի» ցանցում, եւ կանգնել են սեփական ավագ ընկերների կողմից «ոտնատակ լինելու» վտանգի առջեւ:
Ասենք, Արաբկիրի թաղապետ Հովիկ Շահինյանը: Ինչ չի հերիքում այս երիտասարդ մարդուն: Աշխատել է այնպես, ինչպես իր գործընկերները: Շատ չափանիշներով նա դեռ հեռու է Մհեր Սեդրակյանից (բարեբախտաբար` իր համար): Այլ երկրում գուցե կարիք էլ չունենար սեփական կուսակցության աջակցության` կդներ թեկնածությունը եւ օրենքի սահմաններում կշփվեր իր ընտրողների հետ: Բայց միայն ոչ Հայաստանում եւ այստեղ հաստատված կարգերի պայմաններում: Այստեղ քո գիտելիքներն ու ունակությունները ոչ մեկին պետք չեն: Պետք են «այլ հատկություններ»: Երեւում է, Հովիկ Շահինյանը Արաբկիրի թաղապետ լինելու ողջ ընթացքում այդ «այլ հատկությունները» չի ցուցաբերել: Ահա եւ Մհեր Սեդրակյանին աջակցում են, իսկ Հովիկ Շահինյանին` դեռ ոչ:
Խոսքն իհարկե միայն Շահինյանի մասին չէ: Ի վերջո, նրա պես երիտասարդների բախտը գուցե եւ բերել է, որ նրանց արդեն չեն աջակցում նրանք, որոնց հաղթարշավը Հայաստանում արդեն սպառվում է: Թեկուզ այն պատճառով, որ նրանք հնարավորություն ունեն այլ ճանապարհով գնալու: Այն ճանապարհով, որով վաղը գնալու է Հայաստանը: Իսկ հին Հայաստանում որոնելու ոչինչ չկա: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 13 Օգոս. 2008 20:55 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ՄԻ ԿՈՐԾԱՆԵՔ ՍԵՎԱՆԸ
ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 19-ին պատրաստվում է քննարկել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` Սևանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչև 360 մլն խմ: Այդ կապակցությամբ Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն տիկին Ս. Մարուխյանին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Սերգեյ Կապինոսին, որում արծարծվում է Սեւանա լճի խնդիրը: Նամակում մասնավորապես ասվում է.
«Էկոլոգիական հասարակական դաշինքի և այլ հասարակական կազմակերպությունների ու մասնագետների անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության այն նախաձեռնության կապակցությամբ, որի համաձայն նախատեսվում է Սևանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչև 360 մլն խոր. մետր և առաջարկվում հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` համապատասխանաբար փոփոխություն կատարելու ՙՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին՚ ՀՀ օրենքում:
Սևանա լճից բացթողումների ծավալի վերին սահմանի կրկնապատկման հետ կապված մեր անհամաձայնությունը և անհանգստությունը պայմանավորված են նրանով, որ որոշումն ընդունվել է շատ հապճեպ և դրա համար ներկայացված չէ էկոլոգատնտեսական մասնագիտական պատշաճ հիմնավորում: Մինչդեռ նման ծրագրի իրականացումը հղի է լճի էկոհամակարգի համար բացասական հետևանքներով, քանզի վերջինիս վերականգնմանն ուղղված նույնիսկ ոչ լիարժեք գործընթացների կանգնեցումը կարող է հանգեցնել լճի էվտրոֆիկացիայի ակտիվացման:
Ընդունելի չեն Սևանա լճից բացթողումների ծավալը փաստացի կրկնապատկելու վերաբերյալ մինչ օրս տրված բացատրությունները: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2008թ. բնակլիմայական պայմանները այնքան արտակարգ չեն, ինչի կապակցությամբ կարող էր անհրաժեշտություն ծագել ջրառի նման հսկայածավալ աճի: Գյուղացիական տնտեսությունների կողմից ոռոգման ջրի պահանջարկի աճի վերաբերյալ պատճառաբանությունը պետք է ունենա համապատասխան հիմնավորումներ, ինչն առկա չէ: Իսկ ոռոգման ջրի համակարգի վատթար վիճակով կամ դրա կառավարման թերություններով պայմանավորված հիմնախնդիրները չպետք է լուծվեն Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի պաշարի և ողջ էկոհամակարգի անվտանգության հաշվին: Իրականում, առաջին տարին չէ, ինչ չարչրկվում է Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացման արգելակման հարցը, որի բուն նպատակը, մեր կարծիքով, լճի շուրջ անօրինական տնտեսական գործունեություն ծավալած մի քանի ձեռներեցների շահերի բավարարումն է:
Բացի վերը նշված խնդիրներից հարցականի տակ են Սևանա լճի էկոհամակարգի համար բացասական ազդեցության հանգեցնող տվյալ որոշման իրավական հիմքերը, քանի որ այն հակասում է ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման ու պահպանման, և Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված` Սևանա լճի էկոհոմակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին:
Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի և տվյալ էկոհամակարգի վերականգնման ու օգտագործման միջոցառումների ծրագրում առաջարկվող նման լուրջ միջամտության հայեցակարգը ենթակա է բնապահպանական փորձաքննության ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն: ՀՀ կառավարության` Սևանա լճից բացթողումներն ավելացնելու մասին որոշման ընդունման գործընթացը հակասում է նաև ՀՀ կողմից 1998թ. ստորագրված և 2001թ. վավերացված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների պահանջներին, քանի որ շահագրգիռ հասարակայնությունը պատշաճ կերպով չի տեղեկացվել ու ներգրավվել որոշումների ընդունման գործընթացում:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները` կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ Սևանա լճի և դրա էկոհամակարգի համար կործանարար հետևանքներով հղի այս միջոցառման մասին հափշտապ որոշման ընդունմանը մասնակցելուց և կազմակերպել խորհրդարանական լսումներ Սևանա լճի, դրա վիճակի, կառավարման ու պահպանության հարցերի շուրջ»:
ԳԻՏԵՐ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Մի հին անեկդոտ կա. մեկը հարցնում է մյուսին` ինչու համարյա տուն չես գնում: Որովհետեւ մի բան որ կորչի, առաջինն ինձ կկասկածեն, պատասխանում է մյուսը:
Երեւում է, հենց այս տրամաբանությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն վերադառնում հայրենիք: Չէ որ վերադառնալու դեպքում պետք է այս կամ այն դիրքորոշումն արտահայտեն: Իսկ քաղաքական գնահատական տալը ներկայիս իշխանության համար ամենաբարդ գործն է:
Քաղաքականության մեջ չեն լինում «միհարկանի» դիրքորոշումներ, սակայն իշխանության քաղաքականության մեջ պետք է առանցք լինի, եւ հենց այդ առանցքից էլ ելնելով` տրվեն քաղաքական գնահատականներ:
Որն է Հայաստանի իշխանության քաղաքականության առանցքը: Մի քանի տարբերակ կա. առաջին, պահել իշխանությունը` հավատարմության երդում տալով ռուսական եւ հակաարեւմտյան ուժերին: Երկրորդ, պահել իշխանությունը, գործարքի մեջ մտնելով արեւմտյան ուժերի հետ: Երրորդ` չմտածել իշխանության մասին եւ անել ամեն ինչ ի բարօրություն սեփական ժողովրդի: Եւ այլն: Կարելի է ընտրել ցանկացած սկզբունք, սակայն չի կարելի հռչակել մեկը եւ անել հակառակը: Նման դեպքերում, որպես կանոն, մի հրաշալի օր խաբեությունը բացվում է, եւ իշխանությունը մնում է, ինչպես ասում են, միայն վարտիքով: Իսկ դա ամենասարսափելին է իշխանության համար, որի վրա վարտիքն առանց այն էլ թույլ է նստած:
Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ էր այն բանին, ինչ պատրաստում էր Վրաստանը Ռուսաստանի համար: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Ռուսաստանը տեղյակ էր եւ պատմել է այդ մասին իր դաշնակից Հայաստանին: Եւ նույնիսկ խորհուրդ է տվել հեռու մնալ շառից, խոստանալով, որ Հայաստանը չի տուժի այս ամենից: Այդժամ Հայաստանի իշխանության կայտառությունն առավել քան հասկանալի է դառնում: Եւ խաղաղություն ու հանգստություն է իջնում հոգուն այն բանից, որ Հայաստանին նախօրոք զգուշացրել են նման գրանդիոզ ծրագրերին: Եւ վստահեցրել, որ ամեն ինչ լավ կլինի: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  | | | Նման թեմաներ:
|