| | | | Հեղինակ | Հաղորդագրություն |
| Ավելացված է: 24 Ապ. 2008 12:52 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԱՄՆ-Ի ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՆՈՐ` ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐՈՒՍ. ԿԱ ՄԵԿ ԶՈՀ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են նոր վտանգավոր վիրուս, որը Բոլիվիայում մի մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Pathogens գիտական ամսագիրը: Նոր վիրուսի առաջին զոհը դարձել է Բոլիվիայի Կոչաբամբի 22-ամյա բնակիչը: Գիտնականների կարիծիքով, նոր վիրուսը, որը ստացել է Չապարեի արենովիրուս անվանումը, արագ տարածվում է հատկապես կրծողների միջոցով: Այն կապ ունի այնպիսի վարակների հետ, որոնք առաջացնում են Լասսայի ու հեմոռագիկ տենդ, ինչպիսին է ասենք արգենտինյանը կամ բոլիվիականը: Այդ հիվանդության հետևանքով մահացության ցուցանիշը հասնում է 30%-ի: Սակայն, գենետիկ նոր վարակը տարբերվում է վերը նշվածներից: Դրա առաջին չափաբաժինն ընդունել են բոլիվիացի բժիշկներն ու Լիմայի ամերիկյան ռազմական բժիշկները: Չապարեի արենովիրուսը սկզբում արտահայտվում է սովորական գրիպի ձևով գլխացավի առկայություն, բարձր ջերմություն և մարմնի թուլության ու կոտրատվածության զգացում: Սակայն արդեն երկու օրից, ինչպես եղել է նախադեպում, արնահոսություն է սկսվում: Սկզբում բժիշկները կարծել են, թե երիտասարդը վարակվել է դեղին տենդով կամ Դենգեի տենդով: Նշենք, որ Դենգեի տենդից Լատինական Ամերիկայում անցյալ տարի մահացել է 87 մարդ, իսկ հիվանդացել է 93 հազարը: Մինչդեռ դեղին տենդը Բրազիլիայում ու Պարագվայում կյանքից հեռացրել է 17 մարդու: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 24 Ապ. 2008 12:53 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ՏԱՐԻՔԸ. ԴԱ 44-Ն Է
Երիտասարդությունը տառապում է ինքնուրույնության բացակայությունից, ծերերը` մահվան մոտիկությունից: Բայց ամենավատը նրանց վիճակն է, ով 40-ին մոտ է, գտնում են ամերիկացի գիտնականները: Այս շրջանի նախորդ հետազոտությունների համաձայն, մարդու հոգեկան առողջությունը նրա տարիքից կախված չէ: Այնուամենայնիվ ԱՄՆ-ի մի քանի համալսարանի մասնագետներ հերքել են այդ պնդումը: Նրանք հոգեկան առողջության շրջանում ամենամեծածավալ հետազոտություններից մեկն են անցկացրել` հարցման ենթարկելով Ամերիկայի, Եվրոպայի և մի քանի զարգացած երկրների 2 մլն մարդկանց: Արդյունքում գիտնականները կյանքի յուրահատուկ գրաֆիկ են կառուցել, որի համաձայն մարդիկ իրենցով և սեփական կյանքով բավականություն ստանալու վերելքը երիտասարդության և ծերության տարիներին են զգում, իսկ միջին տարիքը պարզվել է ամենատխուրն է: Ընդ որում, մասնագետների կողմից հարցվածները ամենատարբեր սոցիալական խմբի, ազգությունների, եկամուտների, հետաքրքրասիրությունների և այլ ներկայացուցիչներ են եղել: Հարցման արդյունքները բոլորի` հարուստների և աղքատների, ամուսնացածների և ամուրիների, կանանց և տղամարդկանց համար համարյա նույնն են եղել: Ամենաճգնաժամային տարիքը, գիտնականների հաշվարկներով եղել է 44-ը: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 24 Ապ. 2008 12:54 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ԵՐԵԽԱՆ 9 ՏԱՐԵԿԱՆ Է
Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի ամենախելացի երեխա է ճանաչել եգիպտացի 9-ամյա Վիալ Մահմուդին, ով իր հասակակիցներից տարբերվում է գիտելիքների զգալի պաշարով: Նա հանրահաշվի բարդ խնդիրները լուծում է համակարգչի արագությամբ: Մաթեմատիկական բարդ խնդիրները լուծելու հմտությամբ և արագությամբ փոքրիկ հանճարն անցել է բոլոր եգիպտական գիտնականներից: Մասնագետները հավաստիացնում են, որ Մահմուդը շուտով կարող է ընդունվել համալսարան: Երեխան մի քանի տարի առաջ ստացել է միջնակարգ կրթություն և այժմ սովորում է հատուկ ծրագրով: Փոքրիկը երազում է բժիշկ դառնալ, մինչդեռ բոլոր առաջատար համակարգչային ընկերությունները նրան առաջարկում են յուրացնել իրենց ծրագրերը: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 24 Ապ. 2008 12:54 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԲԱԺԱԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԽԱՌՆԻ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ
Ֆրանսիացի երկու դիզայներ մի բաժակ են հնարել, որն ինքնուրյուն խառնում է իր մեջ եղած շաքարավազը` այդ կերպ վերացնելով գդալի անհրաժեշտությունը: Գյուտը, Դը դայլի թելագրաֆի-ի տեղեկացմամբ, ցուցադրվել է Լոնդոնի դիզայներական ցուցահանդեսում: Բաժակի հատակին փոքրիկ գնդիկ է տեղադրված, որն էլ խառնում է շաքարավազը, ինչի համար բաժակն անհրաժեշտ է պտտել: Գյուտարարներից մեկի` 23-ամյա Ֆլորիան Դյուսսոյի խոսքով, իր նպատակը թեյ խմելու նոր ձև առաջարկելն է: Կերամիկան միաժամանակ ևհիգիենիկ, ևգեղեցիկ նյութ է,-ասում է Դյուսսոն, ընդգծելով, որ իրենք մտադրություն չունեն ամբողջությամբ հրաժարվել գդալից, այլ ձգտում են այլընտրանք առաջարկել: Նա հույս ունի, որ Խառնելու կերամիկա անվամբ հայտնագործությունը կօգտագործվի բարերում և ռեստորաններում: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 24 Ապ. 2008 15:00 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
|
Երկու հետաքրքիր լուր, որ նորից գալիս են հաստատելու, թե երբեմն որքան ժամանակավոր են լինում բժշկական նոր ախտորոշիչ և բուժական միջոցները:
Ահա "Եվրանյուսը" հետաքրքիր լուր հաղորդեց. եվրոպացի գիտնականները ապացուցել են, որ հայտնի, թանկ, բավականին լայն կիրառում ունեցող "Պրոզակ" դեղը, որ կիրառվում է որպես խիստ արդյւնավետ հակադեպրեսանտ, այսինքն դեպրեսիայի բուժման միջոց, ցուցաբերել է ուղիղ հակառակ հատկություն. զգալիորեն խորացնում է դեպրեսիան, և շատերի` հիվանդների մոտ, առաջացնում է ինքնասպանության փորձ կամ ցանկություն: Ըստ ռեպորտաժի, այդ դեղամիջոցի կիրառումը էապես ավելացրել է ինքնասպանությունների թիվը: Ահա հետո էլ խոսում են այն մասին, որ մոլորակի ազգաբնակչությունը կորցրել է հավատը և չի վստահում դեղորայքային բժշկությանը... համաձայնեք, որ այսպիսի դեպքերում, որոնք նաև շատ հաճախակի են, դժվար է վստահություն պահպանել:
Երևի թե ժամանակին էլ ոչ պակաս հեղինակավոր գիտնականներ են համոզել, որ սա արդյունավետ միջոց է դեպրեսիայի բուժման համար: Ահա այսպիսին է "ապացուցողական բժշկությունը"` այսօրվա բժշկության ապավենը, գրեթե կուռքը:
Մեկ այլ գիտական հաղորդագրություն էլ է հայտնել . որ օր-օրի ավելի ու ավելի հաճախակի դարձող այնպիսի ախտորոշիչ միջոցը, ինչպիսին է կոմպյուտերային տոմոգրաֆիան, այնքան էլ անվնաս չէ, և հաճախ նպաստում է ուռուցքային պրոցեսի ոչ միայն բացահայտմանը, այլ... նաև աճին. թե ճառագայթման մակարդակով, թե կիրառվող
նյութերի ազդեցության պատճառով: Հիրավի, բարդ գիտություն է, այն, ինչ այսօր միանաշանակ լավ ու ճիշտ է համարվում, վաղը կարող է հակառակը դուրս գալ...
Իսկ այսօր առավել թանկ ու բարդ հետազոտությունները տեղին-անտեղին մեզ մոտ էլ են ավելի հաճախ կիրառվում` սա էլ նյութապես ապահով խավի պրոբլեմներն են. ընտրելով առավել թանկ բժշկությունը, նրանք միշտ չէ որ շահում են: Ոչ հազվադեպ ի զուր վիրահատվում, վտանգավոր ստուգումների ենթարկվում, նորագույն և վտանգավոր "դեղերով" բուժվում: Այսպիսին է այսօր մոլորակային բժշկությունը. լինում են հետազոտության միջոցներ և դեղեր, որոնք հիվանդությունից էլ վտանգավոր են: | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 26 Ապ. 2008 16:49 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| 500 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջեւ: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունը, համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ Արա Հարությունյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը: Հուշագրով Ղարաբաղ Տելեկոմը պարտավորվում է 2008թ. Արցախում իրականացնել 500 մլն դրամի բարեգործական ծրագիր, որ անմիջականորեն կկատարվի ԼՂՀ կառավարության կողմից: Նախատեսված գումարը կուղղվի հանրապետության առողջապահական համակարգին: Վարչապետ Արա Հարությունյանը պարզաբանեց, որ հատկացվող միջոցներով Ստեփանակերտում կստեղծվի արդիական սարքավորումներով հագեցած բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք կբերվի ռեանիմոբիլ, որի կարիքը շատ է զգացվում, եւ կկառուցվի Մարտակերտի շրջանային հիվանդանոցը:
Ռալֆ Եիրիկյանի խոսքով, Ղարաբաղ Տելեկոմը իր պարտքն է կատարում այն հասարակության առաջ, որտեղ գործում է, ստացած շահույթի մի մասը վերադարձնում է հասարակությանը: Նա Արցախում գործող բոլոր ընկերություններին կոչ արեց իրենց եկամուտների թեկուզ 1 տոկոսը հատկացնել այսօրինակ ծրագրերի: Չի կարելի ամեն ինչ թողնել պետության ուսերին, առկա խնդիրների լուծմանը պետք է մասնակից դառնան ամենատարբեր կազմակերպություններ, ընդգծել է Ռալֆ Եիրիկյանը: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 26 Ապ. 2008 16:49 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ՖՈՒՏԲՈԼ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԱՆԿԱՏՆԵՐԸ
Երեւանի Հրազդան մարզադաշտում այսօր մեկնարկել է Բրազիլիայի Դեսպանատան բարձր հովանու ներքո երկու բրազիլացի կամավորներ կազմակերպած ֆուտբոլային մրցումը Հայաստանի տարբեր մարզերի չորս մանկատների միջև: Ֆուտբոլային մրցման նպատակն է հնարավորություն տալ մանկատների երեխաներին շփվել որոշ աջակից կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր մշակույթների հետ: Ֆուտբոլային մրցման ժամանակ ձեռք բերված հասույթը փոխանցվելու է մանկատներին:
Մասնակցում են Զատիկ մանկատունը, Գյումրիի մանկատունը, SOS Kinderdorf մանկատունը և Դիլիջանի ինտերնատը: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 26 Ապ. 2008 16:53 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Երևանում ապրիլի 29-ին մեկնարկելու է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Բրիտանական խորհուրդը:
Փառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը՝ «Ջեյն Օստին», «Հատուցում», «Կասանդրայի երազանքը», «Նոթեր՝ սկանդալի մասին», «Սա Անգլիան է» եւ «Շոտլանդիայի վերջին արքան»:
Երեւանում փառատոնը տեւելու է մինչև մայիսի 4-ը։ Մայիսի 5-10-ը ֆիլմերի ցուցադրություն է լինելու Գյումրիում։
Փառատոնից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական նպատակների: Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի Երեւանի գրասենյակը: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 26 Ապ. 2008 16:54 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
Քվեարկության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու էր ապրիլի 25-ին, ժամը 11-ին: Գյումրիում Արդարադատության պալատի մոտ այդ ժամին հավաքվել էին մոտ 300 հոգի` ամբաստանյալների հարազատները, ընկերները, զինակիցները, լրագրողներ եւ այլն: Ժամը 11-ին այստեղ ժամանեցին Հայ կանանց շարժման մոտ հարյուր ներկայացուցիչները եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով, «Ազատություն», «Ազատ անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Գյումրի, միացի’ր» բացականչություններով եւ վանկարկումներով միացան հավաքվածներին: Ժամը 11-ին դատարանի նախասրահում եւ դրսում հավաքվածների թիվն անցնում էր 500-ը:
Երբ դատական կարգադրիչները բացեցին նախատեսված սրահի դռները, պարզ դարձավ, որ այստեղ բոլոր հավաքվածները չեն հավաքվի եւ սկսվեց մի ինքնաբուխ հանրահավաք, դատարանի դահլիճում հանրությունը դոփելով վանկարկում էր «մեծ դահլիճ» բառակապակցությունը: Ժամանեցին մեղադրող կողմի ներկայացուցիչները, մեկը` Շիրակի մարզի դատախազությունից, մյուս երեքը` Երեւանից` ՀՀ գլխավոր դատախազությունից: 2 ժամ 10 րոպե շարունակ հանրությունը համառորեն մեծ դահլիճ էր պահանջում: Իրավապահները, մտահոգվելով, որ ինչ-ինչ միջադեպ կարող է պատահել, դատարան կանչեցին 50-ից ավելի ոստիկանների Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Ա.Գորգինյանի գլխավորությամբ: Դատարանի դահլիճում, նախասրահում եւ միջանցքներում հավաքված մարդիկ մի հանգով շարունակում էին վանկարկել ու մեծ դահլիճ պահանջել: Կարգադրիչները փորձում էին բացատրել, թե այդ մեծ դահլիճում հիմա քրեական գործ է լսվում: Քաղբանտարկյալների պաշտպանները` Հովիկ Արսենյանը, Գրիշա Մանուկյանը, Վարդուհի Էլբակյանը, Տիգրան Տեր-Եսայանը դեռ դատաքննությունը չսկսած դիմեցին դատավորին, բացատրելով, որ հանրության համար բավարար պայմաններ չեն ստեղծված դատաքննությանը ներկա գտնվելու համար, եւ պահանջեցին այն, ինչ պահանջում էր հանրությունը: Ի վերջո դատաքննությունը որոշվեց անցկացնել թիվ 1` ամենամեծ դահլիճում, որտեղ ոչ մի դատաքննություն էլ չէր ընթավում: Սակայն այստեղ մուտք գործելուց առաջ մուտքը պաշարեցին մոտ 20 ոստիկան ու սկսեցին հաշվով ներս թողնել մարդկանց, ասելով, թե միայն նստածներ են լինելու` 250 հոգի: Մոտ 300 հոգի դրսում մնալով, սկսեցին աղմկել ու իրենց համար էլ տեղեր պահանջել: Ապա, չդիմանալով ժողովրդի ճնշմանը` ոստիկանների շղթան պատռվեց ու մարդիկ ներս անցան: Հատկանշական է, որ ոստիկանները գործադրեցին իրենց ամբողջ տղամարդկային ուժը, բայց չկարողացան դիմադրել հիմնականում կանանց ֆիզիկական ուժին:
Ի վերջո դատարանի սրահ բերվեցին մեղադրյալներ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանը եւ Պետրոս Մակեյանը: Ժողովուրդը մոտ 3 րոպե ծափահարում էր նրանց ու վանկարկում «Ազատություն»:
2 ժամ 10 րոպե ուշացմամբ սկսված դատաքննության ընթացքում դատավորը ներկայացրեց մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները հարցրեց, թե ընդունում են մեղադրանքը, ինչին բոլոր երեքից ստացավ ժխտական պատասխաններ:
Փաստաբան Հ.Արսենյանը միջնորդեց գործի նյութերին կցել իր պաշտպանյալի քրեական գործի համար նախապատրաստված նյութերը, որոնք իրականում պիտի լինեին գործին կից ու չկային: Դատախազության ներկյացուցչիը սկսեց կիսաձայն բացատրել, թե ինչ որ կա գործի մեջ է, չկարողացավ պատասխանել, թե ուր են նախապատրաստված նյութերը, որոնց հիման վրա քրեական գործ է սարքվել: Դատախազության ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ ողջամիտ պատասխան գտնել, բայց առարկեց միջնորդության դեմ: Դատավոր Վահե Խալաթյանը, առանց լսելու մյուս փաստաբանների կարծիքները, մերժեց միջնորդությունը, ապա փաստաբան Վարդուհի Էլբակյանի դժգոհությունից հետո լսեց նաեւ նրանց: Փաստաբան Հ.Արսենյանը միջնորդեց գործին կցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկանքը մեղադրյալ Աշոտ Զաքարյանի գտնվելու վայրի եւ ժամի մասին: Դատախազական 4 ներկայացուցիչներից 3-ը մանրամասնությամբ ուսումնասիրելով տեղեկանքն ու կից լուսանկարները, չառարկեցին միջնորդության դեմ, եւ այն կցվեց գործին:
Դատաքննությունը ընթացավ բավականաչափ լարված մթնոլորտում եւ հանրության բարձր տրամադրությամբ: Մռայլ էին միայն մեղադրողները, ոստիկանները, կարգադրիչների մի մասը: Այստեղ գտնվող ոստիկաններից մեկը հանդգնեց ինչ-որ դիտողություն անել լրագրողներից մեկին, ինչին հետեւեց դահլիճում գտնվող Դավիթ Շահնազարյանի, Բաբկեն Արարքցյանի եւ էլի մի քանի հոգու բողոքը դատավորին, թե ի±նչ են անում այստեղ մոտ մեկուկես տասնյակ ոստիկանները: Դատավորը դահլիճում մեղադրյալների կողքին 4-5 ոստիկան թողնելով, մյուսներին դուրս հրավիրեց: Այդուհետ դահլիճի ելումուտը անցավ կարգադրիչների հսկողության տակ, որոնք բարեխղճությամբ եւ սիրալիր կերպով դուռը բացում-փակում էին բոլոր ելումուտ անողների առաջ:
Մինչեւ վկաների հարցաքննությունը եւս մի միջադեպ տեղի ունեցավ: Դատաքննության սկզբում կարգադրիչներից մեկը, հրելով փորձեց գետնինն տապալել դատաքննությունն ինտենսիվորեն լուսանկարող բազմաչարչար Գագիկ Շաշմշյանին, եւ ուրորէ անհավասար ուժերով ծեծկռտուք էր սկսվելու, ինչը դատավորը հազիվ զսպեց` 10 րոպե ընդմիջում հայտարարելով:
34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Կարինե Հարությունյանի հարցաքննությունը ուղղակի շշմեցրեց դատախազության ներկայացուցիչներին: Այս կինը, որ քվեարկության ընթացքում զբաղված է եղել անձնագրերը կնքելով, պատմեց, որ ամեն բան հանձնաժողովի աշխատանքում աշխատանքային հունով է ընթացել, որեւէ միջադեպ չի եղել, Աշոտ Զաքարյանը այցելել է տեղամաս ժամը 11-ի մոտերքը, հարցրել անձնագրերում կնիքի դնելու էջի մասին, որեւէ վեճ կամ կռիվ չի արել, չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքն ու քվեարկության պրոցեսը: Դատախազության ներկայացուցիչները մոտ 50 րոպե խաչաձեւ հարցաքննեցին Կարինե Հարությունյանին, փորձելով Աշոտ Զաքարյանի դեմ որեւէ ստորակետ կորզել, բայց բան դուրս չեկավ: Մեջտեղ բերեցին Կ.Հարությունյանի նախաքննական ցուցմունքները, որոնցում Աշոտ Զաքարյանի դեմ բազմաթիվ փաստարկներ էին գրված ու նշված էր, թե նա տեղամաս է այցելել ժամը 14:30-ին: Այն հարցին, թե ինչո՞ւ եք ասում, որ Ա.Զաքաչրյանը տեղամաս է այցելել ժամը 11-ին մոտ, երբ գրել եք, թե նա եղել է տեղամասում ժամը 14:30-ին, Կ.Հարությունյանը պատասխանեց, թե քննիչն է պարտադրել, ու ասել է, թե` «... մի ժամ գրի, դա կարեւոր չէ, գրի` 14:30-ին ...», ինքն էլ գրել է: Կ.Հարությունյանը բացատրեց, որ նախաքննական ցուցմունքները գրել է ճնշումների տակ: Նրա հարցաքննության ընթացքում, ամեն անգամ երբ նա պնդում էր, թե Աշոտ Զաքարյանը որեւէ անկարգություն չի արել ու չի հրահրել, դահլիճը պայթում էր հիացական բացականչություններից եւ ծափահարություններից:
Նույն ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանի հարցաքննությունը տեւեց 1 ժամից ավելի, եւ արդյունքները համանման էին: Պետական մեղադրողները ջանք չէին խնայում տիկնոջից խոսքեր կորզելու այն մասին, որ տեղամաս այցելած Պետրոս Մակեյանը այստեղ կռիվ է հրահրել, խոչընդոտել է ու խանգարել ընտրական պրոցեսին: Տիկինը, ի հակադրություն իր գրած նախնական ցուցմունքների, բացատրեց, որ Պետրոս Մակեյանի հետ զրույց է եղել, թեթեւ վիճել են լցոնումների ահազանգի մասին, բայց ընտրական գործընթացի խոչընդոտում չի եղել: Այդ ամենը երեւում է տեսագրության մեջ (http://www.asparez.am/news/news2008apr/22.4.2008-makeyan-visits-electoralplace-19.2.2008.html), որը գտնվում է պաշտպանի տրամադրության տակ, բայց, որը գործին կցել դատարանը ոչ մի կերպ չի կամենում:
Ժամը 17:50-ին դատարանը ավարտեց նիստը եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 30-ին ժամը 11-ին: _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  |
| Ավելացված է: 26 Ապ. 2008 16:59 Թեմայի վերնագիրը: լուրեր | |
| ՄԱՅԻՍԻ 2-Ի ՓՈԽԱՐԵՆ ՄԱՅԻՍԻ 4
ՀՀ կառավարության որոշմամբ 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է մայիսի 4-ը` կիրակի օր:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում տեղի ունեցան ապրիլյան հիշատակի միջոցառումները:
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Փարիզի Հաղթական կամարի տակ, որին ներկա էին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, պետքարտուղար Անդրե Սանտինին, ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետներ, բարձրաստիճան զինվորականներ, հարյուրավոր ֆրանսահայեր: ՀՀ ԱԳ նախարարը ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի շիրիմին, ողջունեց պատվո շարասյունին եւ ստորագրեց Հիշատակի Ոսկե մատյանում: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարhվեցին մարտական դրոշները:
Ապրիլի 24-ի Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հիշատակի բազմամարդ ընդունելություն, որտեղ Է. Նալբանդյանը եւ քաղաքապետ Բերտրան Դելանոեն հանդես եկան ելույթներով:
Հետկեսօրեին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ բազմամարդ հավաք 1915թ. զոհերի հիշատակին, դատապարտումի խոսքերով ելույթներ ունեցան ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականներ:
Ապրիլի 24-ին Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում մատուցվեց հիշատակի պատարագ: Առաջիկա կիրակի օրը` ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է նախատեսված նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարում:
Հիշատակի ապրիլյան միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում եւ հարյուրավոր այլ քաղաքներում: Ապրիլի 19-ին կազմակերպվեց Ցեղասպանության հիշատակին նվիրված Մարսելի եւ շրջակայքի 12 հայկական եկեղեցիներն իրար կապող 40 կմ-անոց մարաթոնը, որին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի ֆրանսիացի աշխարհի չեմպիոններ, ֆրանսիացի արտիստներ եւ լրագրողներ:
Ֆրանսիական մամուլն այս օրերին լայնորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին:
ԱՄՆ
Ս.թ. ապրիլի 23-ին Վաշինգտոնումª ԱՄՆ Կոնգրեսում նշվեց Հայոց ցեղասպանության 93-ամյակը: Եղեռնի զոհերի հիշատակի ավանդական արարողությունը կազմակերպվել էր Կոնգրեսի հայանպաստ խմբի, ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո: Աննախադեպ էր հիշատակի երեկոյին Կոնգրեսի ղեկավարության մասնակցության մակարդակը. արարողությանը ներկա էին եւ ելույթով հանդես եկան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար կոնգրեսական Սթենի Հոյերը, Հայանպաստ խմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը եւ Ջոզեֆ Նոլենբերգը, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի քանի տասնյակ անդամներ: Արարողությանը մասնակցում էին նաեւ Կոնգրեսի աշխատակիցներ, ամերիկահայ կրոնական, քաղաքական եւ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի անդամներ, հայ ազգի բարեկամներ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակության մասին հիմնական զեկույցով հանդես եկավ Ցեղասպանագետների միջազգային միության նախագահ, պրոֆ. Գրեգորի Սթենթոնը:
Իր ելույթում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարեւորեց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից, համոզմունք արտահայտելով, որ դա անպայման տեղի է ունենալու: Տկն. Փելոսին եւ մեծամասնության ղեկավար կոնգրեսական Հոյերը վստահեցրեցին, որ շարունակելու են պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:
Իր պաշտոնական խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրադարձավ 2007թ հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, նշելով դրա կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ աննախադեպ քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները միահամուռ կերպով ընդունեցին Հայոց ցեղասպանության պատմական փաստը: ՀՀ դեսպանը ընդգծեց ՀՀ նորընտիր Նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ Հայոց ցեսաղպանության միջազգային ճանաչումը շարունակելու է առանձնահատուկ տեղ գրավել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը հաստատում է հայոց պետականության հաստատակամությունը եւ հետեւողականությունը ողջ հայության համար կարեւոր այս հարցում:
Ապրիլի 24-ին Դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների, անհատների անունից: Արարողության ընթացքում հոգեհանգստի ծեսով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգեցին Վաշինգտոնի Սբ. Աստվածածին եւ Սբ. Խաչ հայկական եկեղեցիների առաջնորդները: Արարողության մի քանի հարյուր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՀ դեսպանը իր ելույթում նշեց, որ հայոց պետականության շուրջ ողջ հայության համախմբվածությունը լավագույն երաշխիքն է, որ իրագործվելու են Հայաստանի բոլոր ազգային նպատակներըª հզոր եւ ծաղկուն հայրենիքի կառուցումը, Արցախի անկախության ամրագրումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
ԿԱՆԱԴԱ
Ս.թ. ապրխի 24-ին Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունում եւ նրան հարող տարածքում տեղի ունեցավ Եղեռնի զոհերի ոգեկոչման հատուկ աարարողություն, որը դեսպանության կողմից անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: Արարողությանը մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու երկու թեմերի ներկայացուցիչներըª Անթիլիասի թեմի առաջնորդ Խաժակ Արքեպս. Հակոբյանի գլխավորությամբ, Կանադայում Հայ Կաթոլիկ եւ Հայ Ավետարանական Եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատներ Օտտավայից, Մոնրեւալից եւ Տորոնթոյից: Այս տարի հատկապես մեծ թիվ էր կազմում Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանություն այցելած Մոնրեալի եւ Տորոնթոյի հայ աշակերտությունը: Հյուրերի թվում էր ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Կեն Խաչիկյանը:
Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին դեսպանության տարածքում գտնվող Անմահ Հայաստան հուշարձանի մոտ: Խոսքով հանդես եկան Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը եւ առաջնորդ Խաժակ Արքեպս. Հակոբյանը:
Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին սկիզբ դրվեց ապրիլի 20-ին Բուենոս Աիյեսի` Նարեկի Տիրամայր՚ հայ կաթողիկե մայր եկեղեցում Ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված սուրբ պատարագով, որին ներկա էին համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագի ավարտին եկեղեցու դիմացը գտնվող Մոնտե Արարատ հրապարակի հուշարձանին զետեղվեց ծաղկեպսակ:
Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Հայաստանյան առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Ցեղասպանության նահատակների հիշատակին: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման եկեղեցական արարողությունը տեղափոխվեց Բուենոս Այրեսի Մետրոպոլիտանա Մայր Տաճար, որի սրահը ամբողջությամբ լեցուն էր: Արորողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչներ, հայկական դպրոցների հարյուրավոր ածակերտներ: Եկեղեցական տիսակատուրությունից հետո, Բուենոս Այրեսի կառավարության անունից` եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկավ մայրաքաղաքի Մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար դ-ր Էլվիո Ռեբոտը, աղոթքով հանդես եկան Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի կաթողիկե եկեղեցու անունից` Մոնսենյոր Վիլյան:
Օրվա կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Գեներալ Սան Մարտինի անունը կրող հրապարակում, որտեղ հավաքված հոծ բազմության առջեւ ելույթներով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի Հանրպետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ԱՀ Արդարադատության, Անվտանգության եւ Մարդու Իրավունքների նախարարության փոխնախարար դ-ր. Լուիս Դուհալդեն, Արգենտինայի Վերահսկիչ պալատի նախագահ դ-ր Լեանդրո Դեսպուին:
Նույն օրը երեկոյան ՙՄալբա՚ թանգարանի դահլիճում տեղի ունեցավ իտալացի կինոռեժիսորներ Տավիանի եղբայրների նկարահանած ՙԱրտույտների տունը՚ ֆիլմը, որի դիտմանը ներկա գտնվեցին արգենտինացի մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ, համայնքային գործիչներ, բազմաթիվ արգենտինացիներ: Ֆիլմը դիտվեց մեծ ուշադրությամբ եւ արժանացավ հանդիսատեսների հավանությանը:
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները կշարունակվեն ինչպես Արգենտինայի մայրաքաղաքում, այնպես էլ երկրի այլ հայաբնակ վայրերում:
ԳԵՐՄԱՆԻԱ
Առաջին միջոցառումը կազմակերպվել էր ապրիլի 20-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որտեղ եւ գտնվում է հայ ժողովրդի բարեկամ, մեծն բարերար Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը: Ներկաներին ողջունեցին ԳԴՀ –ում ՀՀ Դեսպան Կարինե Ղազինյանը եւ ՙԼեփսիուսի Տուն՚ միության փոխնախագահ` Հալեյի համալսարանի Աստվածաբանության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Հերման Գոլցը:
Այնուհետեւ տեղի ունեցավ էքումենիկ արարողություն Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին` Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի եւ Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասերի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսական փոխանորդ` Հանս Ուլրիխ Շուլցեի կողմից:
Ավարտից հետո Պոտսդամի զբոսայգիներից մեկում կատարվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի հանդիսավոր բացումը:
Ապրիլի 24-ին Բեռլինում ՙՖրանսիական տաճար՚ եկեղեցում կկայանա սգո երեկո, որտեղ ներկաներին կողջունեն, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Սյուզաննե Քաստները, Պրոֆ. Դր. Անդրեաս Նախաման եւ ՀՀ դեսպան տիկին Կարինե Ղազինյանը: Երեկոն կավարտվի հայազգի հանրաճանաչ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ելույթով:
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի ՙՍուրբ Պաուլսի՚ եկեղեցում կկայանա Գերմանիայի Հայոց Առաջնորդության եւ Գերմանահայ կենտրոնական խորհրդի միացյալ միջոցառումը: Ներկաներին կողջունեն Եվրոմիությունում Գերմանական Ավետարանական եկեղեցու գերագույն խորհրդի մշտական ներակայացուցիչ Արքեպիսկոպոս դր. Շտեֆան Ռայմերսը, գրող- հրապարակախոս Մանգելսոնը, Գերմանիայում Հայոց Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ դր. Շավարշ Հովասափյանը: Միջոցառմանը ելույթ կունենանա հայտնի բարիտոն Գարեգին Հովսեփյանը:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գերմանիայի Քեհլ, Շտուտգարթ, Նյուրնբերգ եւ Քյոլն քաղաքներում:
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի ՙԱթիկոն՚ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:
Միջոցառման ընթացքում Հունաստանի վարչապետի ու կառավարության անունից ելույթ ունեցավ ներքին գործերի, պետական կառավարման եւ ապակենտրոնացման նախարար` Պրոկոպիս Պավլոպուլոսը, իսկ Հունաստանի խորհրդարանի անունից` խորհրդարանի փոխխոսնակ Անաստասիոս Ներանձիսը:
Ելույթներ ունեցան նաեւ Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Աթենքի նահանգապետը: Ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Իր ելույթում նա մասնավորապես նշեց. ՙԱմեն տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը` մեր հոգիներում վառ պահելով այդ ոճրագործության զոհերի հիշատակը: 1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում£ Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին£ Դրա ծանր հետեւանքները մինչեւ այսօր իրենց զգացնել են տալիս թե° հայրենաբնակ, թե° սփյուռքի հայության կյանքում£՚
Օրվա բանախոսն էր պատգամավոր, նախկին նախարար Պետրոս Էֆտիմիուն:
Նիստին մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, տեղական կառավարման մարմինների, զինվորականության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները, Աթենքի եւ համայն հունաց պատրիարք Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ, Հունաստանում սովորող հայաստանցի ուսանողներն ու զինվորական ակադեմիայի կուրսանտները:
Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը, որին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:
Հրապարակում մեկ շաբաթ տեղադրված էր տաղավար, ուր հայ երիտասարդները բաժանում էին գրականություն եւ այլ տպագիր նյութեր հայոց ցեղասպանության ու նրա ճանաչման գործընթացի վերաբերյալ:
Ապրիլի 19-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:
Միասնական աղոթքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները: Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, հունահայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք:
Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի, Հունաստանում ուսանող ՀՀ զինվորական կուրսանտների եւ հայ համայնքի կողմից:
Միջոցառումը կազմակերպված էր Աթենքի նահանգապետարանի, քաղաքապետարանի, հայ համայնքի եւ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Միջոցառման ավարտից հետո, տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն: Վերջինը պաշտպանված էր հունական ոստիկանության լրացուցիչ ուժերով: Ցուցարարներին արգելվեց մոտենալ դեսպանությանն ու հուշագիրը փոխանցել թուրքական դեսպանության որեւէ աշխատակցի: Ի վերջո, թուլատրվեց երթի մասնակիցներին մոտենալ դեսպանությանը եւ փակցնել հուշագիրը դեսպանության մոտակա ծառին:
Ապրիլի 18-20-ին Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ ՙՍողոմոն Թեհլերյան՚ երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Սալոնիկի կենտրոնական, Արիստոտելոս հրապարակում անցկացվեց գրքերի եւ նկարների ցուցադրություն:
Ապրիլի 20-ին Սալոնիկի ՙՎելիտեո Սինեդրիակո Կենտրո՚ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Մակեդոնիա-Թրակիայի նախարար Մարգարիտիս Ձիմասը, Սալոնիկի քաղաքապետ Վասիլի Պապագիորգոպուլոսը, Սալոնիկի նահանգապետի ներկայացուցիչը: ՀՀ դեսպանի ուղերձը փոխանցեց դեսպանության խորհրդական Սերոբ Բեջանյանը: Բանախոսությամբ հանդես եկավ պատգամավոր, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը:
Նիստին մասնակցում էին տեղական կառավարման, Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Երրորդ զորաբանակի Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Մակեդոնիա-Թրակիայի նախարարության, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, Սալոնիակի հրեական կազմակերպության եւ Հունաստանի հայ համայնքի կողմից:
ՌՈՒՄԻՆԻԱ
Ս.թ. ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն` հայ եւ ռումին ներկաների մասնակցությամբ: Զոհերի հիշատակի արարողությանը ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը/Varujan Pambuccian/, ներկա էր Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian/.
Արարողությանը հետեւեց Բուխարեստի տարբեր մասերում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկու խաչքար-հուշարձաններին ծաղկեդնումը: Ծաղկեպսակներ դրվեցին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության, այլ կազմակերպությունների ու ներկաների կողմից:
Ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայի այլ քաղաքներում` Կոնստանցայում, Կլուժ-Նապոկայում, Սուչավայում:
Միջոցառումները լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից:
Ռումինական մամուլում հրապարակվել են նյութեր Հայոց ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ, այդ թվում` Ռումինիայում ՀՀ դեսպանության կողմից պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների եւ մամուլի համար տարածած հաղորդագրությունը:
ԲԵԼԳԻԱ
Ս.թ. ապրիլի 24-ին Բրյուսելի հայկական առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարեդարձին: Պատարագին մասնակցում էին Բելգիայի սենատի պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն, Բելգիահայերի կոմիտեի նախագահ Միշել Մահմուրյանը, Բրուսելում ՀՀ դեսպան Վ.Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:
Ս.Մկրտչյանը, ինչպես նաեւ հայ համայքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսել կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը : Երթին միացան նաեւ բելգիացի այլ պաշտոնյաներ, հրեական եւ թութսիների համայնքներիի ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ հոգեվոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին պրն. Մահմուրյանի եւ Ռոելան դյու Վիվիեի ելույթները, վերջինս լիազորված էր հայտնել Բելգիայի սենատի նախագահ Արման դը Դեկերի զորակցությունը հիշյալ ոճրագործությունների զոհ դարձած ժողովուրդների ներկայացուցիչներին: Ելույթներին հետեւեց պսակադրման արարողությունը:
Սույն արարողություններից հետո ներկաները ուղեւորվեցին դեպի Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն, որի առջեւ տեղի ունեցավ ցույց:
Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի հիշյալ ոճրագործությանը նվիրված միջոցառումներ, որոնք ներառված էին ս.թ. ապրիլի 23-ից 25-ը Բրյուսելում մեկնարկած ՙԵրկար ժամանակ / կարճ ժամանակ. Արեւմուտքն ու արեւելքը խոսում են արդի աշխարհի մասին՚ խորագրով միջոցառումների շարքում. Այն կազմակերպվել էր Պողոսյան հիմնադրամի կողմից: Զեկուցողների թվում էին ֆրանսախոս համայնքի մշակույթի նախարարը, Լիբանանի մշակույթի նախարարը, ԱՄՆ նախկին գլխավոր քարտուղար-օգնականը, հայտնի գրողներ եւ պետական գործիչներ:
Հայաստանի մասով հանդես եկավ Լյուվենի համալսարանի ռեկտոր, հայագետ Բերնար Կուլին, որն ամփոփ կերպով ներկայացրեց հայ ժողովրդի անցած պատմական փուլերը, կրած ազդեցություններն ու զավթիչների դեմ մղած պայքարը : Պարոն Կուլիի ելույթին հաջորդեց երիտասարդ ջութակահար, զանազան մրցույթների դափնեկիր Հրաչյա Ավանեսյանի համերգը : Այդ օրվա միջոցառումները սահմանափակվեցին Ռոբերտ Գեդիգյանի ՙՀայաստան կատարած ճանապարհորդություն՚ ֆիլմի ցուցադրմամբ: Սույն երեկոյին ներկա էին բելգիացի պաշտոնյաներ, հասարակության հայտնի գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, Հայաստանում Բելգիայի դեսպան Շարլ Գիլենը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:
ՀՈԼԱՆԴԻԱ
Ապրիլի 24-ին Ամստերդամի հայկական եկեղեցում Եղեռնի նահատակների համար մատուցվեց պատարագ: Պատարագիչն էր հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վրդ. Մուրատյանը: Պատարագին ներկա էր Բրուսելում ՀՀ դեսպան Վ. Չիտեչյանը:
Նույն օրը բացվել էր նաեւ նամականիշների ցուցահանդես, որոնցում պատկերված էին տեսարաններ Հայոց ցեղասպանությունից:
Նշված օրը Ասսենում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1915թ. Հայոց ցեղասպանության 93-րդ տարեդաձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կողմից: Հիշատակման միջոցառմանը ներկա էին Նիդեռլանդների տարբեր քաղաքների հայ համայնքների հարյուրավոր մասնակիցներ, հոլանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությունից հետո, ներկաները դիտեցին ֆիլմ նվիրված Ցեղասպանությանը, որից հետո ելույթներ ունեցան հայկական համայնքների ներկայացուցիչներ, ընթերցվեցին Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ե.Վիգմանի (Քրիստոնեական միություն), ինչպես նաեւ հրեական համայնքի ռաբբի Աբրահամ Սոթենդորպի ուղերձները: Ներկաների առաջ ելույթ ունեցավ նաեւ Իրանական Ազգային ճակատի ներկայացուցիչ դոկտոր Մաջլեսին: Միջոցառմանը ներկա էին հոլանդական հեռուսատատեսության ու ռադիոյի ներկայացուցիչները:
Ս.թ. ապրիլի 24-ին, Ալմելոյի հայկական եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, որից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող ՙԱլեք Մանուկյան՚ սրահում Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու վարչության եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը կազմակերպել էին հուշ երեկո, որի ժամանակ ելույթ ունեցան Եվրոպայի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Մինաս Արսենյանը, ապա ցուցադրվեց ՙՃչացողները՚ (Screamers) վավերագրական ֆիլմը: Երեկոյին ներկա էին Ալմելոյի քաղաքապետարանի, տարբեր կուսակցությունների տեղական մարմինների ու քրիստոնյա այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
ՙՆիդեռլանդ 2՚ հանրային հեռուստաալիքով հեռարձակվեց ՙՄեր պապերի երկիրը՚ վերնագրով փաստագրական ֆիլմը, որի ռեժիսորներն են հոլանդահայ Ալեքսանդր Խուկջյանը (Alexander Goekjian) եւ հոլանդացի Կայ Մաստենբռուկը (Kay Mastenbroek):
ԲՈՒԼՂԱՐԻԱ
Բուլղարիայում նույնպես տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ինչպես Եվրոպայի գրեթե բոլոր պետություններում, այնպես էլ Բուլղարիայում ապրող հայերը մի շարք միջոցառումներ են անցկացրել Սոֆիայում, Պլովդիվում , Վառնայում, Բուրգասում եւ մյուս հայաշատ քաղաքներում:
Ապրիլի 24-ին հայ առաքելական եկեղեցու Վառնայի , Բուրգասի , Պլովդիվի , Սիլիստրայի եւ այլ հայաշատ քաղաքներում գործող եկեղեցական խորհրդները պատարագներ են մատուցե 1915թ. Մեծ եղերնի զոհերի հիշատակին:
Միջոցառումների մեկնարկը սկսվել է մայրաքաղաք Սոֆիայից:
Ապրիլի 20-21-ը ԲՀ -ում ՀՀ դեսպանության հովհանավորությամբ եւ Սոֆիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպամության զոհերի հիշատակին կազմակերպվել է համերգ Սոֆիայի ազգային երաժշտական ակադեմիայի ՙՊանչո Վլադիգերով՚ համերգասրահում:
Պետրոս Փափազյանի գլխավորած կամերային համույթի կազմում , որպես մենակատար , հանդես եկավ Հայաստանից ժամանած ջութակահար Վաչե Հովեյանը:
Ապրիլի 24-ին ԲՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում խորհրդարանի ՙԳեորգյովդեն՚ ընդդիմադիր խմբակցության առաջարկությամբ 1 րոպե լռությամբ Բուլղարիայի խորհրդարանի բոլոր պատգամավորները ոտնկայս հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակր:
Առավոտյան մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Սոֆիայի քաղաքապետարանի շրջակայքում , որտեղ ընդանում էր համայնքային խորհրդի հերթական նիստը եւ պետք է քվեարկության դրվեր նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւի որոշման նախագիծը: Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին , որ համայնքային խորհրդի նիստի ընթացքում միայն ընթերցվել է հայտարարություն , որի համաձայն Բուլղարիան 1915թ. հայերի ցեղասպանության փաստը պատմական իրողություն է համարում: Չնայած որ սույն հայտարարությունը Սոֆիայի համայնքային խորհրդի 61 պատգամավորներից 32-ը իրենց ստորագրություններով հավանության են արժանացրել, սակայն հարցը չի դրվել քվեարկության եւ համապատասխան որոշում չի կայացվել:
Երեկոյան Սոֆիայի հայկական գերեզմանատանը անցկացվեց հանրահավաք: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը , որին հաջորդեց եկեղեցական եւ Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակների դրման եւ մոմավառության արարողությունները: Ծաղիկներ դրվեցին ներկա գտնվող ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Բուլղարիայի քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից :
Ելույթներով հանդես եկան ԲՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը , ՀՀ-ում ԲՀ նախկին դեսպան Իվան Իվանչեւը, բուլղարահայ մտավորական Միհրան Պողոսյանը:
Հանրահավաքին մասնակցում էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Մանասարյանը , դեսպանության անձնակազմը, Հայ առաքելական եկեղեցու թեմական խորհրդի նախագահ, ԲՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գրրգորյանը , ՀՀ-ում ԲՀ նախկին դեսպան Իվան Իվանչեւը, ԲԺԺ եւ ՙՍտակա՚ կուսակցություններից պատգամավորներ պրոֆ. Նիկոլայ Միխայլովը , պրոֆ.Ստանիսլավ Ստանիլովը, Սոֆիայի համայնքային խորհրդի ՙԳերբ՚ խմբակցության ներկայացուցիչը , Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների , եկեղեցական խորհրդի կրթամշակութային եւ այլ հայկական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Նույն օրը նմանատիպ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Պլովդիվում, Վառնայում , Բուրգասում եւ այլ հայաշատ քաղաքներում, որտեղ նույնպես եկեղեցական արարողություններին հաջորդել են սգո երթերը եւ հուշ երեկոները: Մեծ եղեռնի 93-ամյակին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են բուլղարական թերթերում եւ հեռուստատեսությամբ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի մի շարք քաղաքներում:
Մոսկվայում կառուցվող եկեղեցու բակում հոգեհանգստյան պատարագ է մատուցվել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Ռուսաստանի Դաշնային Խորհրդի Պետական Դումայի փոխխոսնակ
Ա. Բաբակովի առաջարկությամբ ռուս պատգամավորները մեկ րոպե լռությամբ նույնպես իրենց տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԲԵԼԱՌՈՒՍ
Ս.թ. ապրիլի 24-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված սգո միտինգ:
Մասնակիցների թվում էին ՀՀ դեսպանության անձնակազմը, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքային եւ երիտասարդական կազմակերպությունների բազում ներկայացուցիչներ:
Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Մինսկի ՙՀայաստան՚ մշակութա-լուսավորչական ընկերության ղեկավար Գ.Եղիազարյանը£ ՀՀ դեսպան Օ.Եսայանը իր ելույթում անդրադարձավ Մեծ Եղեռնի պատմական իրողություններին եւ ներկայացրեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման արդի գործընթացներն ու այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականությունը£
Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայիս արարողությունը առաջին անգամ լուսաբանվեց Բելառուսի կենտրոնական հեռուստատեսության լրատվական ծրագրերում£ Այդ մասին առանձին հաղորդագրություն հրապարակեց նաեւ ՙԲԵԼՏԱ՚ տեղեկատվական գործակալությունը£
Նույն օրը Մինսկի Ա. Պուշկինի անվան գրադարանում կայացավ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ՙՀայրենի երկիր իմ Հայաստան՚ խորագրով հուշ երեկո, որը կազմակերպել էր ՙՀայաստան՚ ընկերության կիրակնօրյա դպրոցի տնօրինությունը£ Երեկոյին ներկա ՀՀ դեսպանության դիվանագետները իրենց ելույթում շնորհակալություն հայտնեցին առաջին անգամ նման միջոցառում անցկացնելու նախաձեռնողներին եւ հովանավորներին£
ՎՐԱՍՏԱՆ
Ս.թ. ապրիլի 19-24-ը Թբիլիսիում անց են կացվել մի շարք միջոցառումներ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 19-ին Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնը Թբիլիսիի Ա.Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում կազմակերպել էր ՙ1915-1923թթ. Հայերի ցեղասպանությունը. Հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից՚ խորագրով միջազգային գիտական կոնֆերանս:
Ապրիլի 23-ին Թբիլիսիի կինոյի տանը կազմակերպվել է ցուցահանդես Ֆ.Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ ստեղծագործության մոտիվներով, որից հետո ցուցադրվել Կարեն Գեւորգյանի ՙՑեղասպանություն առանց մեկնաբանությունների՚ վավերագրական կինոնկարը:
Ապրիլի 24-ին առավոտյան ՙԽոջիվանք՚ հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում տեղի է ունեցել ծառատունկ, որից հետո Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցում անմեղ զոհերի հիշատակին մատուցվել հոգեհանգստի պատարագ:
Նույն օրը հայկական երիտասարդական կազմակերպությունների, հայկական դպրոցների բարձր դասարանների աշակերտների եւ հայ համայնքի մոտ 700 ներկայացուցիչ Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության առջեւ անցկացրել են ցույց` հայ ազգի դեմ գործած հանցավոր ոճրագործությունը ճանաչելու պահանջով, որից հետո Թբիլիսիի Ն.Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպվել լուսանկարչական ցուցահանդես եւ կանադահայ ռեժիսոր Արազ Արտինյանի ՙՑեղասպանությունն իմ մեջ՚ գեղարվեստական կինոնկարի ցուցադրություն:
Երեկոյան Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում կայացել է սգո երեկո, որից հետո Հայաստանից ժամանած դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը հանդիսատեսին ներկայացրել ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի ՙԵրկյուղած լռություն՚ իրատեսական էլեգիա մոնոներկայացումը:
Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հ.Սիլվանյանը: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի արդար քաղաքական պահանջն է, ուստի ներկայիս հայոց պետությունը որդեգրել է աշխարհում Մեծ Եղեռնի փաստը պաշտոնապես ճանաչելու արտաքին քաղաքական ուղեգիծը: ՀՀ դեսպանը նաեւ վստահություն է հայտնել, որ մեր պետությունը չի շեղվի այս ճշմարիտ ճանապարհից եւ կհասնի պատմական արդարության վերականգնմանը:
Միջոցառումները կազմակերպել էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնը:
Վրաստանի այլ շրջաններում եւս անցկացվել են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
ՍԻՐԻԱ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 20-23-ը Հայոց Բերիո թեմի հովանավորությամբ Քրիստափոր ուսանողական միությունը Հալեպի պետական համալսարանում կազմակերպեց հայկական մշակութային շաբաթ:
Մշակութային շաբաթի միջոցառումների շրջանակներում մասնավորապես ապրիլի 20-ից բացվեց լուսանկարների ցուցահանդես ՙՀալեպը եւ իր շրջակայքը 20-րդ դարասկզբին սիրիահայ նկարիչների աչքերով՚ թեմայով:
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Օսմանյան բռանապետության վերաբերյալ սիրիացիների նկարահանած ՙԹուրափ ալ-Ղուրապա՚ (Օտարների հողը) ֆիլմի ցուցադրումը, որտեղ արծարծվում է հայ-արաբական փոխօգնությունն ու բարեկամությունը:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՙArmenia, the sleeping beauty՚ վավերագրական ֆիլմի ցուցադրումը:
Ապրիլի 23-ին հայ-արաբական բարեկամություն խորագրով եզրափակիչ հանդիսությամբ տեղի ունեցավ հայկական մշակութային շաբաթվա փակման արարողությունը:
Միջոցառումներին մասնակցեց Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսը եւ Հալեպի համալսարանի կուսակցապետին պարգեւատրեց հայկական մշակութային շաբաթի կազմակերպմանն օժանդակելու հուշամեդալով:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ԱԳ նախարարությունը _________________ Ես գիտեմ որ դուք գիտեք | | | Վերադառնալ սկիզբ | |  | | | Նման թեմաներ:
|