Գրանցում | Մուտք Իմ անձնագիրը   Զրույց   Ժամանց   Օգտակար   Տեղեկություն     Էջանշան դնել Դարձնել սկզբնական  
Ֆորումներ
Ֆորումներ: Ընդհանուր
Նոր հաղորդագրությունները
Էջանշան
Ձեր թեմաները
Ձեր հաղորդագրությունները

Ամենա ... թեմաները
Անպատասխան թեմաները
Որոնում
Ֆորումներ: Ակումբներ
Ֆորումներ: Շրջանային

Զրույց
Սկիզբ
Ֆորումներ
Զրուցարան
Օրագրեր
Ակումբներ
Տեսախցիկ
Լուս. ալբոմներ
Ծանոթություններ
Մեսսենջեր
Օգտվող

    new
am.26L.com » Ֆորում » Հասարակություն » Նորություններ » Երտասարդությունը հանուն Արցախի...
Նոր թեմա սկսել   Պատասխանել
Տպագրել թեման
Հեղինակ Հաղորդագրություն
Arcax-Hayastan
Վարպետ
Վարպետ

avatar


Գրանցված է:
2009-12-19
Միավորների քան-նը: 2365

ՀաղորդագրությունԱվելացված է: 06 Փետ. 2010 09:02
   Թեմայի վերնագիրը: Երտասարդությունը հանուն Արցախի..
  Պատասխանել մեջբերումով    Տպագրել հաղորդագրությունը

Հայրենիքն է շնորհում մարդուն հպարտանքներից ամենաարդարը,ցաւերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառնը եւ մահերից ամենասուրբը!!!!!
_________________
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:
Վերադառնալ սկիզբ
Անձնագիրը նայել ՈՒղարկել անձնական հաղորդագրություն Հյուրատետր Մտնել օգտվողի ակումբը Կարդալ օգտվողի օրագիրը
Arcax-Hayastan
Վարպետ
Վարպետ

avatar


Գրանցված է:
2009-12-19
Միավորների քան-նը: 2365

ՀաղորդագրությունԱվելացված է: 26 Փետ. 2010 10:32
   Թեմայի վերնագիրը: Երտասարդությունը հանուն Արցախի...
  Պատասխանել մեջբերումով    Տպագրել հաղորդագրությունը

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. Ծարը, Փառիսոսը, Տիգրանակերտը։ Տարածությունն էր 11.528 կմ²։ Նահագն ուներ 12 գավառ.

1. Վայկունիք,
2. Մյուս Հաբանդ,
3. Բերդաձոր,
4. Մեծ Կվենք,
5. Մեծ Առանք,
6. Հարճլանք,
7. Մուխանք
8. Պիանք,
9. Պարզկանք,
10. Սիսական Ոստան
11. Քուստի Փառնես
12. Կողթ։

[խմբագրել] Պատմական տեղեկանք
Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի
Կենդանակերպ խորաքանդակ Գանձասարում, որպես Խաչենի իշխանական տան խորհրդանիշ։

Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։

Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։

5-ից 6-րդ դդ. Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի արյուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից։

Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։
Խաչենի իշխանությունը Բագրատունիների թագավորության ենթակայությամբ, 830-1020 թթ.։

7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դ. կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները։

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։ Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով։
_________________
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:
Վերադառնալ սկիզբ
Անձնագիրը նայել ՈՒղարկել անձնական հաղորդագրություն Հյուրատետր Մտնել օգտվողի ակումբը Կարդալ օգտվողի օրագիրը
Նոր թեմա սկսել    Պատասխանել Ժամային գոտիները GMT + 1
am.26L.com » Ֆորում » Հասարակություն » Նորություններ » Երտասարդությունը հանուն Արցախի...
Էջ 1 1-ից

 

Նման թեմաներ:
   Ֆորում   Թեմա   Հեղինակ   Վերջին 
Չկան նոր հաղորդագրություններ Համաշխարհային պատմություն «Արցախի պատմությունը»
[Էջ`: 1, 2, 3]
Arcax-Hayastan 19 Մարտ 2010 19:30
Aren2 Դիտել վերջին հաղորդագրությունը



Իմ անձնագիրը: Անձնագիր Կառավարում Փոստ Հյուրատետր Ընկերներ Ռեֆերալները Սև ցուցակ Գրառման գրքույկ Հասցեների գրքույկ
Զրույց: Սկիզբ Ֆորումներ Զրուցարան Օրագրեր Ակումբներ Տեսախցիկ Լուս. ալբոմներ Ծանոթություններ Մեսսենջեր Օգտվող
Ժամանց: Խաղեր Շախմատ Գեղեցկության մրցույթ
Օգտակար: Սմայլիկներ Անձնանշաններ Գաղտնաբառերի գեներատոր
Տեղեկություն: Նորություններ Օրենքները
2006-2010 26L.com - 26 Letter's Abuse